Փայլուն ստվարաներկ կրելու կանոններ

Փայլուն ստվարաներկն օգնում է կանանց գրավիչ, սակայն ոչ ճչացող տեսք ունենալ: Սակայն, փայլուն ստվարաներկն ունի օգտագործման որոշակի կանոններ: Առաջարկում ենք ձեզ հետեւել այդ կանոններին եւ նման դիմահարդարումը ձեր ոճի մի մասը դարձնել: Նախ եւ առաջ պետք է հիշել, որ չափից շատ փայլը գռեհիկ տեսք է տալիս, սակայն մյուս կողմից էլ փայլուն ստվարաներկը հենց այն միջոցն է, որով կարելի է ստանալ ինքնատիպ եւ աչքի ընկնող տեսք: Պետք է ընտրել փայլուն ստվարաներկի օգտագործման ճիշտ տարբերակը, եւ դուք ձեզ համար հիանալի տեսք կապահովեք:

Եթե ցանկանում եք` ստվարաներկը երկար պահպանվի, նախքան փայլուն մատիտն օգտագործելը պետք է կրեմ կամ յուղային ստվարաներկ քսել: Խորհուրդ է տրվում նախքան փայլուն մատիտն օգտագործելը քսել թարթիչների ներկը, որպեսզի հետո փայլը չթափվի թարթիչների վրա:

Առավել գրավիչ տեսք ունենալու համար նախ պետք է աչքն ընդգծել սովորական սեւ մատիտով, այնուհետեւ քսել փայլուն ստվարաներկը: Փայլուն մատիտները կարելի է քսել նաեւ աչքի արտաքին անկյանը: Սակայն, պետք է զգույշ լինել, քանզի ներկի արտահոսքից աչքը կարող է գրգռվել: Ավելի դժվար է հեղուկ փայլն օգտագործել, սակայն եթե դուք հաճախ եք դիմահարդարվելիս կիրառում փայլը, ապա խնդիրներ չեն լինի վերեւի կոպն ընդգծելու համար:

Պետք է հիշել մեկ կանոն եւս. եթե դուք արդեն օգտագործել եք փայլուն մատիտ, ուրեմն դեմքի մյուս մասերը պետք է առավել պարզ հարդարել: Անփայլ շրթունքները եւ շատ թույլ կարմրության այտերը կլրացնեն ձեր դիմահարդարումը:

Փայլով ընդգծված աչքերի պարագայում պետք է զերծ մնալ նաեւ շողշողուն ականօղ կամ վզնոց կրելուց:

Comments

comments

Hair trends 2017