Ջայլզի Գարուն 2013 նորաձեւության ցուցադրություն
Լոնդոնի նորաձեւության շաբաթի շրջանակներում հանրահայտ դիզայներ Ջայլզը հանդես է եկել Գարուն 2013 հավաքածուի ցուցադրությամբ: Վերջինս ներկայացնում է կաշվե, գործվածքներից պատրաստված տարբեր հագուստներ: Հավաքածուն բացում է լազերային կտրվածքով կաշվե զգեստների զույգը: Այս ոճը գերակշռում է հավաքածուի մնացած տեսականիում եւս, ինչպես նաեւ վերջնական զգեստում:
Հավաքածուում ներառված են նաեւ կտորից կարված բազմազան զգեստներ: Առհասարակ, հյուսվածքները մեծ տեղ են զբաղեցնում Գարուն 2013 հավաքածուներում` ներառյալ Ջայլզի ներկայացրածում: Հավաքածուն ընդգրկում է նաեւ ամենօրյա զգեստներ, տոպեր, կրեատիվ հագուստներ, կիսաշրջազգեստներ:
Ինչ վերաբերում է աքսեսուարներին եւ կոշիկներին, ապա հավաքածուն ներկայացնում է կլոր ակնոցներ, ինչպես նաեւ ամենօրյա բազմագույն կոշիկներ` հարթ ներբաններով:
[nggallery id=9]