Առասպելական ներքնազգեստներ` Lidique-ի կողմից

Lidique ներքնազգեստների ապրանքանիշը թողարկել է անկրկնելի տեսականի ներառող նոր հավաքածու` «Առասպելական թռչուններ» անվանմամբ: Ռումինիայում հաստատված այս ապրանքանիշի համար այս անգամ նեշնչանքի աղբյուր է հանդիսացել հենց ռումինական արվեստը: Ապրանքանիշը գրավիչ գույները համադրել է գայթակղիչ թափանցիկ շղարշների հետ` ստանալով շքեղ ներքնազգեստներ:

Untitled-1

Այս ապրանքանիշի տեսականին նախատեսված է այն կանանց համար, ովքեր սիրում են իրենց կյանքը  մի փոքր դրամատիկ ձեւով ներկայացնել, սակայն նախընտրում են նաեւ հարմարավետություն: Իսկ այն նյութը, որից պատրաստված են ներքնազգեստները, բավականին փափուկ է եւ հարմարավետ կրելու համար:

Untitled-3

Հավաքածուում ներառված տեսականին կարելի է կրել երկու ձեւով` եւ որպես ներքնազգեստ, եւ որպես հագուստների մի մաս: Այս հավաքածուն թարմություն կհաղորդի ներքնազգեստների պահարանին, իսկ այն կրող կանանց ինքնավստահություն կներշնչի:

Untitled-4

Копия-Untitled-2

Comments

comments

Hair trends 2017