Գոկ Վանի եւ SLINK ամսագրի համագործակցության արդյունքը կանանց ներքնազգեստի ինքնատիպ ֆոտոսեսիան է

Գոկ Վանը նորաձեւության հանրահայտ փորձագետ է եւ սիրված իր յուրօրինակ անհատականության համար: Նա ուժերը փորձել է նաեւ մոդելավորման ասպարեզում` հեղինակելով ներքնազգեստի հավաքածուներ, որոնք շատ արագ սպառվել են: Նրա վերջին նախագիծը SLINK նորաձեւության ամսագրի հետ համագործակցությունն է եւ «Պարզապես եղիր» անվանումը կրող կանանց ներքնազգեստի շարքը:

gok-wan-slink-plus-size-lingerie-2

Համագործակցության արդյունքը ներկայացված ֆոտոսեսիան է, որտեղ ցուցադրվում են կանանց շքեղ ներքնազգեստներ: Խորաթափանց լուսանկարիչները հմայիչ մոդելների միջոցով  փոխանցում են հավաքածուի ողջ գրավչությունը: Հավաքածուն միավորում է վարդագույն, կարմիր եւ մանուշակագույն երանգները, իսկ մոդելները ներքնազգեստը համադրում են ինքնատիպ զարդերի, գլխազարդերի հետ:

gok-wan-slink-plus-size-lingerie-8

Խոսելով համագործակցության մասին` Գոկը նշել է.

«Առաջին անգամ ենք նման բան անում: Ես շատ հուզված եմ այս նկարները ձեզ ներկայացնելու համար: Դրանք SLINK ամսագրի հետ հիանալի համագործակցության արդյունք են, իսկ իմ հավաքածուն ձեզ ցույց է տալիս, թե ինչպես պետք է կրել ներքնազգեստ, գեղեցիկ լեդիներ» :

gok-wan-slink-plus-size-lingerie-7

gok-wan-slink-plus-size-lingerie-3

gok-wan-slink-plus-size-lingerie-5

gok-wan-slink-plus-size-lingerie-6

Comments

comments

Hair trends 2017