Սեւ, կախարդական ներքնազգեստ` Esty-ի կողմից

Esty ապրանքանիշը թողարկել է ներքնազգեստների իր չորրորդ հավաքածուն` այն անվանելով «Սեւ հրաշք»: Մեծ Բրիտանիայում արտադրված ատլասե եւ ժանեկազարդ այս դասական սեւ եւ ոսկեգույն երանգներով ներքնազգեստները առանձնակի հմայք կհաղորդեն ցանկացած կնոջ:

black_gold_bra

«Սեւ հրաշք»-ն ինքնատիպ հավաքածու է, որի տեսականին մոդելավորել է Esty ապրանքանիշի հիմնադիր Էստել Պուլեսթոնը, որոնց համար ներշնչանքի աղբյուր են հանդիսացել նախկինում արտադրված ընդհանուր կորսետները:

black_lace_suspender_belt

Խոսելով իր ստեղծած հավաքածուի մասին` Էստելը նշել է. «Ինձ դուր եկան գույները եւ շքեղ գեղեցիկ կորսետները, որոնք ես փորձնական ներկայացրել էի, ուստի որոշեցի ամբողջական հավաքածու ստեղծել նման ոճով»: Ոսկեգույն նուրբ երիզներով զարդարված սեւ ներքնազգեստները գայթակղիչ եւ նրբագեղ տեսք ունեն, որոնք առանձնակի տեղ կզբաղեցնեն կանանց զգեստապահարաններում: Կրելով այս ներքնազգեստները` կանայք ինքնատիպ եւ առեղծվածային տեսք կստանան:

kimono_robe_flat

black_lace_tube_bra

Comments

comments

Hair trends 2017