Բար Ռաֆաելին ներկայացնում է Passionata-ի ներքնազգեստի նոր հավաքածուն


Իսրայելցի մոդել Բար Ռաֆաելին, ով հայտնի է դարձել հանրահայտ դերասան Լեոնարդո ԴիԿապրիոյի հետ երկարատեւ հարաբերություններից հետո, ներկայացնում է Passionata ապրանքանիշի Գարուն-Ամառ 2013 ներքնազգեստների հավաքածուն: Իսրայելցի գրավիչ մոդելը զարդարում է նկարները` ներկայանալով ինքնատիպ ներքնազգեստներով: Առաջին անգամ չէ, որ այս մոդելը ներկայացնում է ապրանքանիշի հավաքածուները. նա երկար տարիներ Passionata-ի դեմքն է եղել: Նայելով նկարներին` ակնհայտ է դառնում, որ ներքնազգեստները բավականին հարմարավետ են:

passionata-spring-summer-2013-1.jpg

Ժամանակակից եւ փափուկ այս ներքնազգեստները կանացիություն եւ կիրք են արտացոլում: Կարդալ մնացած մասը »

Սեւ, կախարդական ներքնազգեստ` Esty-ի կողմից


Esty ապրանքանիշը թողարկել է ներքնազգեստների իր չորրորդ հավաքածուն` այն անվանելով «Սեւ հրաշք»: Մեծ Բրիտանիայում արտադրված ատլասե եւ ժանեկազարդ այս դասական սեւ եւ ոսկեգույն երանգներով ներքնազգեստները առանձնակի հմայք կհաղորդեն ցանկացած կնոջ:

black_gold_bra

«Սեւ հրաշք»-ն ինքնատիպ հավաքածու է, որի տեսականին մոդելավորել է Esty ապրանքանիշի հիմնադիր Էստել Պուլեսթոնը, որոնց համար ներշնչանքի աղբյուր են հանդիսացել նախկինում արտադրված ընդհանուր կորսետները: Կարդալ մնացած մասը »

Gilda & Pearl-ի Գարուն-Ամառ 2013 ներքնազգեստի հավաքածուն


Gilda & Pearl ապրանքանիշը հանդես է եկել Գարուն-Ամառ 2013 ներքնազգեստի հավաքածուի ցուցադրությամբ, որն, ինչպես միշտ, գրավել է հանրության ուշադրությունը: Հավաքածուում տեղ գտած տեսականին թարմություն է գարնանային  եւ ամառային սեզոնների համար. դրանք գայթակղիչ են, ոճային եւ գրավիչ:

GildaPearl-XL-size_MG_1811-Edit-1-1.02

Հավաքածուում ներառված ներքնազգեստները, որոնց դիզայները Դայանա Հուսթոնն է, պատրաստվել են ԱՄՆ-ում: Ապրանքանիշի անվանումն առաջացել է 1946 թվականի համանուն ֆիլմից: Կարդալ մնացած մասը »

Ինչպես ընտրել գրավիչ ներքնազգեստ


Կանայք երբեք չեն կարողանում անտարբեր անցնել ներքնազգեստների կողքով, իսկ գրավիչ ներքնազգեստ ընտրելն այնքան էլ հեշտ գործ չէ: Ձեզ ենք առաջարկում կանոններ, որոնք կօգնեն ձեզ գայթակղիչ ներքնազգեստ ընտրել եւ ինքնատիպ տեսք ունենալ:

Կտորներ

Ներքնազգեստներ գնելիս նախապատվությունը պետք է տալ բամբակին եւ մետաքսին: Պետք է խուսափել սինթետիկ ներքնազգեստներ ընտրելուց, որոնք չեն շնչում: Նրանք ամեն առումով վատն են: Բամբակյա գործվածքներն ավելի էժան են, քան մետաքսը, սակայն դրանք նույնպես կարող են գրավիչ տեսք ունենալ:

112-free-shipping-HIGH-QUAILTY-women-font-b-silk-b-font-sleepwear-women-font-b-silk

Ոճեր

Ներքնազգեստները կարող են զանազան ոճերի լինել, սակայն պետք է ընտրել այնպիսին, որը գայթակղիչ ձեւով կընդգծի ձեր մարմինը: Դրա համար անհրաժեշտ է իմանալ, թե հատկապես ինչն է ձեզ սազում:  Կարդալ մնացած մասը »

Versace-ն լողազգեստների եւ ներքնազգեստների հավաքածու է թողարկել


Versace հանրահայտ ապրանքանիշը թողարկել է լողազգեստների եւ ներքնազգեստների Գարուն-Ամառ 2013 հավաքածու` նախատեսված եւ կանանց, եւ տղամարդկանց համար: Ապրանքանիշը պահպանել է իր ուրույն ոճը եւ ձեռագիրը` ներկայացնելով ցնցող տեսականի:

Versace-2

Իտալացի մոդել եւ Versace նորաձեւության տան առանցքային դեմք Դոնատելլա Վերսաչեն նշել է, որ այս լողազգեստները եւ ներքնազգեստները նախատեսված են այն կանանց եւ տղամարդկանց համար, ովքեր ցանկանում են գրավիչ եւ սեքսուալ տեսք ունենալ: Կարդալ մնացած մասը »

Առասպելական ներքնազգեստներ` Lidique-ի կողմից


Lidique ներքնազգեստների ապրանքանիշը թողարկել է անկրկնելի տեսականի ներառող նոր հավաքածու` «Առասպելական թռչուններ» անվանմամբ: Ռումինիայում հաստատված այս ապրանքանիշի համար այս անգամ նեշնչանքի աղբյուր է հանդիսացել հենց ռումինական արվեստը: Ապրանքանիշը գրավիչ գույները համադրել է գայթակղիչ թափանցիկ շղարշների հետ` ստանալով շքեղ ներքնազգեստներ:

Untitled-1

Այս ապրանքանիշի տեսականին նախատեսված է այն կանանց համար, ովքեր սիրում են իրենց կյանքը  մի փոքր դրամատիկ ձեւով ներկայացնել, սակայն նախընտրում են նաեւ հարմարավետություն: Կարդալ մնացած մասը »

Շքեղ ներքնազգեստներ` Women Secret-ի կողմից


Ցանկացած տղամարդ գիտակցում է, որ դժվար է հասկանալ` ինչ է կինը ցանկանում, սակայն բոլորն էլ գիտեն, որ կինը երբեք չի հրաժարվում գեղեցիկ ներքնազգեստից: Իսպանական Women Secret ապրանքանիշը կարողանում է ինքնատիպ հավաքածուների միջոցով բավարարել կանանց: Վերջերս ապրանքանիշը ներկայացրել է Գարուն-Ամառ 2013 ներքնազգեստների հավաքածու, որն ամառային տրամադրություն կհաղորդի ներքնազգեստի պահարանին:

women-secret-spring-summer-2013-149

Հավաքածուում ներառված ներքնազգեստները նրբագեղ պաստելային երանգներ են կրում եւ զարդարված են գեղեցիկ ժանյակներով: Միանշանակ նրբագեղ եւ կանացի այս ներքնազգեստները գրավիչ եւ գայթակղիչ տեսք կհաղորդեն կանանց: Կարդալ մնացած մասը »

Գոկ Վանի եւ SLINK ամսագրի համագործակցության արդյունքը կանանց ներքնազգեստի ինքնատիպ ֆոտոսեսիան է


Գոկ Վանը նորաձեւության հանրահայտ փորձագետ է եւ սիրված իր յուրօրինակ անհատականության համար: Նա ուժերը փորձել է նաեւ մոդելավորման ասպարեզում` հեղինակելով ներքնազգեստի հավաքածուներ, որոնք շատ արագ սպառվել են: Նրա վերջին նախագիծը SLINK նորաձեւության ամսագրի հետ համագործակցությունն է եւ «Պարզապես եղիր» անվանումը կրող կանանց ներքնազգեստի շարքը:

gok-wan-slink-plus-size-lingerie-2

Համագործակցության արդյունքը ներկայացված ֆոտոսեսիան է, որտեղ ցուցադրվում են կանանց շքեղ ներքնազգեստներ: Խորաթափանց լուսանկարիչները հմայիչ մոդելների միջոցով  փոխանցում են հավաքածուի ողջ գրավչությունը: Կարդալ մնացած մասը »

Ռոզի Հանթինգթոն-Ուիթլիի կանանց ներքնազգեստի Գարուն 2013 հավաքածու


Աշխարհահռչակ մոդել Ռոզի Հանթինգթոն-Ուիթլին, ով նաեւ ուժերը փորձել է ֆիլմարվեստում, ներկայացրել է կանանց ներքնազգեստի Գարուն 2013 շքեղ հավաքածուն`կապված Սուրբ Վալենտինի տոնի հետ: Հավաքածուում ներառված տեսականին պատրաստված է շքեղ մետաքսից` բաց գույների մեջ:

Lingerie

Գարուն 2013 հավաքածուն բաղկացած է կանանց ներքնազգեստի տեսականուց, ինչպես նաեւ ներառում է գիշերանոցներ: Հավաքածուի տեսականիում միախառնված են փափկությունը, ռոմանտիկան եւ կանացիությունը: Հավաքածուի յուրաքանչյուր տարր, վստահորեն, կարող է Սուրբ Վալենտինի տոնի հիասքանչ նվեր լինել: Նաեւ կարեւոր է այն, որ ներկայացված են տարբեր չափսերի ներքնազգեստներ: Իսկ գինը մատչելի է: Կարդալ մնացած մասը »

Hanna Bloch-ի Գարուն-Ամառ 2013 լողազգեստների հավաքածու


Ճիշտ է` ամառը ծովափերում անցկացնելու համար դեռ երկար ժամանակ կա, սակայն նրանք, ովքեր նախընտրում են ձմռանը հանգստանալ տաք երկրների ծովափերում, պետք  է տեղյակ լինեն նորաձեւ լողազգեստների մասին:

vintage-flair-in-hanna-blochs-spring-summer-2013-swimwear-collection2

Hanna Bloch-ի կողմից ներկայացված Գարուն-Ամառ 2013 լողազգեստների հավաքածուն այդ առումով գայթակղիչ է: Գեղեցիկ լողազգեստների հավաքածուն ոճային առումով ինքնատիպ է բազմերանգ: Կարդալ մնացած մասը »