Dannijo-ն հարսանեկան բիժուտերիա է թողարկել

Dannijo բիժուտերիայի ապրանքանիշը ներկայացրել է հարսանեկան բիժուտերիայի նոր հավաքածու` բաղկացած 7 տեսականուց: Դիզայներ քույրերը` Դանիել եւ Ջոդի Սնայդերները Elle ամսագրին տված հարցազրուցում խոսել են հավաքածուի եւ դրա ստեղծման նախապատմության մասին: «Շատ գնորդներ փնտրում են բիժուտերիա իրենց հարսանիքների համար, ուստի որոշեցինք բավարարել նրանց պահանջները` թողարկելով այս հավաքածուն»,- նշել են նրանք:

dannijo-creates-bridal-jewelry-line

Ներշնչված Հին Հոլիվուդից` նրանք ստեղծել են ցնցող հավաքածու` բաղկացած ականջօղերից, ապարանջաններից եւ վզնոցներից: Նյու Յորքում պատրաստված բիժուտերիան ձեռքի աշխատանք է` զարդարված Սվարովսկիի բյուրեղիկներով:  Հավաքածուում ներառված տեսականին, համադրվելով հարսանեկան զգեստի հետ, անկրկների տեսք կհաղորդի հարսնացուներին եւ կգրավի բոլոր ուշադրությունը:

dannijo-creates-bridal-jewelry-line-1

[nggallery id=79]

dknight magicbox

Comments

comments

Hair trends 2017