Ցնցող բիժուտերիա` Delfina Delettrez-ի կողմից
Հայտնի դիզայներ Դելֆինա Դելետրեզը թողարկել է բիժուտերիայի Աշուն 2013 հավաքածու, որում տեղ է գտել ցնցող տեսականի` ականջօղեր, ապարանջաններ, մատանիներ` զարդարված մարգարիտներով, գունավոր քարերով եւ երկրաչափական պատկերներով: Դիզայներն անկեղծացել է, որ հավաքածուի ստեղծման համար ներշնչանքի աղբյուր են հանդիսացել գերբնական երեւույթները: Բիժուտերիայի գովազդը նույնպես ինքնատիպ ձեւով է արված` 3D մոդելներ բաց երկնքի տակ:
Դիզայները Fendi ընտանիքի չորրորդ սերնդի ներկայացուցիչ է: Բիժուտերիայի իր առաջին հավաքածուն նա թողարկել է 2007 թ-ին: Ներշնչված տարբեր երեւույթներից` նա ստեղծում է բիժուտերիա ոսկուց, արծաթից, մարգարիտներից, փայտից, բյուրեղներից եւ այլ բնական քարերից: Նրա գարնանային եւ ամառային տեսականին նույնպես մեծ ընդունելության է արժանացել: Նրա ստեղծած հավաքածուների ցանկացած տեսականի օրիգինալ տեսք կհաղորդի կանանց եւ կառանձնացնի շրջապատից:
[nggallery id=96]