Alexander Wang 2016 Զարդերի Հավաքածու
Վերջին ժամանակներում տարածված կարծիք կա, որ հայտնի դիզայներներն այս տարի փորձում են ներկայացնել զարդերի այնպիսի հավաքածուներ, որոնք զուրկ են ավելորդ ճոխությունից, բայց փայլում են իրենց հասրարակ պարզության մեջ: Alexander Wang-ը համարվում է աշխարհի լավագույն նորաձության տներից մեկը, որն առանձնանում է իր շքեղ և շլացուցիչ հավաքածուներով, բայց այս անգամ զարդերի տեսքով:
Այս տարվա Alexander Wang 2016 զարդերի հավաքածուն իրենից ներկայացնում է մի հրաշալի արծաթյա և ոսկյա տեսականի, ծանրակշիռ և աչքի ընկնող օղերով, մանյակներով և ապարանջաններով: Սրանք այս տարվա գարնանը ներկայացված զարդերն են, որոնց քանակը գնալով աճում է աշնանը ևս ներկայացնելու նպատակով: Դրանք արդեն ունեն իրենց պատվիրատուներն ու արժանի կրողները:
Այս պահին Alexander Wang-ի զարդերի այս շարքը 2016 թվականի լավագույն հավաքածուներից է համարվում: Այն բավականին աչքի ընկնող է և թույլ է տալիս ուշադրության կենտրոնում լինել: Դրանք արտադրված են Իտալիայում 24 կարատանոց ոսկուց և պարուրված են շղթայական ոճով ոգեշնչված դիզայներական լուծումներով: Չնայած այն հանգամանքին, որ օղերն ու մանյակը շատ ավելի հասարակ տեսք ունեն, դրանք արտահայտիչ են իրենց կողպեքանման ոսկեփայլ զարդարանքով: Ներկայումս օղերն արժեն $295, մինչդեռ գները կարող են տատանվել հասնելով մինչև $525 մանյակի հետ միասին: Կրելով զարդեր հենց այս տեսակի մեջ դուք միանշանակ կարտահայտեք ձեր անզուգական ճաշակն ու գեղեցիկի հանդեպ ունեցած նորաձև պատկերացումը:
Շնորհիվ էլեգանտ և դասական նրբագեղության այն գրավիչ է և մոտ ապագայում կհայտնվի նորաձև կանանց զարդատուփերում: Այն հիանալի է տարբեր միջոցառումներում, երեկույթներում և հանդիպումներում կատարյալ կանացի և գեղեցիկ տեսք ունենալու համար: Բոլոր այն տղամարդիկ, ովքեր դեռ չեն կողմնորոշվել, թե ինչպիսի զարդ կարելի է նվիրել սիրելիին, կարող են իրենց ուշադրությունը կենտրոնացնել հենց այս զարդերի վրա:
Դրանք անշուշտ կուրախացնեն ցանկացած կնոջ, ով փնտրում է օրիգինալ և անկրկնելի օղերի, մանյակների թանկարժեք ընտրանի: Նրանք, ովքեր հետևել են Alexander Wang-ի 2016 թվականի գարնան նորաձևության ցուցադրություններին, անշուշտ կնկատեն նույն շունչն ու ոգին, որին Wang-ը հավատարիմ է մնում տարիներ շարունակ: Հաշվի առնելով այն փաստը, որ սա Alexander Wang-ի զարդերի առաջին ցուցադրությունն է, կարող ենք ասել, որ այն բավական հաջողված և անզուգական է: