Այս տարվա թրենդային պայուսակները

Նորաձեւ գույների բազմազանությամբ աչքի ընկնող Օձի տարում թրենդային պայուսակները նույնպես տարբեր գույնի եւ ոճի են: Անհնար է նորաձեւ տեսք ստանալ առանց յուրօրինակ պայուսակների: Ձեզ ենք ներկայացնում 2015 թվականի նորաձեւ պայուսակները` առաջարկված հանրահայտ ապրանքանիշների կողմից:

spring-summer-2013-bag-trends-1

Մինի պայուսակներ: Մինի պայուսակները 2015 թվականի գարնանային եւ ամառային եղանակների թրենդերից են: Տարբեր չափսերի եւ ոճերի մինի պայուսակները կարելի է կրել դաստակի վրա, մեջքի հետեւում կամ պարզապես բռնակից բռնած: Diane Von Furstenberg-ը ներկայացրել է արտասովոր պայուսակներ իր նորաձեւության ցուցադրության ժամանակ, մինչդեռ Louis Vuitton-ի հավաքածուի պայուսակները դասական ձեւի են` վանդակավոր նախշերով:

spring-summer-2013-bag-trends-2

Մեծ պայուսակներ: Այս պայուսակները հարմար են ամենօրյա կրելու համար: Նրանք պատրաստված են տարբեր նյութերից եւ տարբեր չափսեր ունեն: Prada եւ Rochas ապրանքանիշների կողիմից առաջարկված պայուսակները համեմատաբար ավելի փոքր են, մինչդեռ Mulberry-ն ներկայացնում է շղթաներով բռնակներով պայուսակներ:

spring-summer-2013-bag-trends-3

Կլաչեր: Կլաչերը ներկայացվում են ոճերի եւ չափսերի լայն բազմազանությամբ: Կան մինի եւ մեծ չափերի կլաչեր, մետաղյա եւ արտասովոր տեսքի կլաչեր: Victoria Beckham, Reed Krakoff, Carolina Herrera, Hermes ապրանքանիշները ներկայացնում են ծալովի կլաչեր: Նմանատիպ կլաչեր ներկայացված են նաեւ այլ հայտնի դիզայներների ցուցադրություններում: Տարբեր ապրանքանիշներ ներկայացնում են նաեւ ուլունքներով եւ նախշերով զարդարված կլաչեր:

spring-summer-2013-bag-trends-8

Մեջքի պայուսակներ: Այս տիպի պայուսակները ներկայացված են մի քանի ցուցադրություններում: DKNY, Versus ապրանքանիշներն առաջարկում են սպորտային մեջքի պայուսակներ, իսկ Hermes-ը ներկայացրել է միանգամայն շքեղ կաշվե պայուսակ` մինիմալիստական ոճով:

spring-summer-2013-bag-trends-11

Սողունների կաշվից պայուսակներ: Այս պայուսակները բավականին նորաձեւ են այս տարի: Botega Venetta-ն առաջարկում է կոկորդիլոսի, իսկ Elie Saab-ը` օձի կաշվից պատրաստված պայուսակներ:

spring-summer-2013-bag-trends-6

Նախշերով պայուսակներ: Նախշերով պայուսակները մեծ տեղ են զբաղեցնում Գարուն-Ամառ 2015 հավաքածուներում: Նմանատիպ պայուսակներ ներկայացնում են հետեւյալ ապրանքանիշները` Louis Vuitton, Mochino, Guy Laroche.

spring-summer-2013-bag-trends-12
Տոպրակ պայուսակներ: Այսպիսի պայուսակները նույնպես եկող սեզոնների թրենդ են համարվում: Դրանք ներկայանում են ձեւավորման եւ չափսերի բազմազանությամբ: Alexander Wang եւ Giorgio Armani ապրանքանիշների հավաքածուներում կարելի է գտնել նմանատիպ յուրօրինակ պայուսակներ:

spring-summer-2013-bag-trends-15

Ինքնատիպ բռնակներ: Ինքնատիպ բռնակներով պայուսակները տեղ են գտել Chanel-ի հավաքածուում: Tory Burch եւ Miu Miu ապրանքանիշները ներկայացնում են հիմնականում շղթաներով բռնակներով պայուսակներ:

spring-summer-2013-bag-trends-16

Արտասովոր պայուսակներ: Նմանատիպ պայուսակները այս տարվա Նորաձեւության շաբաթների հիթն են հադիսանում: Balenciaga, Holly Fulton ապրանքանիշները ներկայացնում են կլոր պայուսակներ, իսկ Giorgio Armani-ին` ճարտարապետական ոճով պայուսակներ:

spring-summer-2013-bag-trends-17

Թափանցիկ պայուսակներ: Այս պայուսակները այս տարվա գարնանային եւ ամառային սեզոնների թրենդն են լինելու: Դրանք տեղ են գտել Jenny Packham, Valentino, Burberry Prorsum, Holly Fulton ապրանքանիշների ցուցադրություններում: Նաեւ նորաձեւ են բազմագույն կլաչերը:

Comments

comments

Hair trends 2017