Բարձրաճաշակ Դիզայներական Զարդեր

Այս շաբաթը կարելի էր հայտարարել բարձրաճաշակ դիզայներական զարդերի շաբաթ: Բազում ցուցադրություններ տեղի ունեցան նորաձևության կնտրոն Փարիզում: Զարդերը հիմնականում արված էին ծաղիկներ թեմայի շրջանակներում: Գերակշռող գույներն էին դեղինը և կանաչը: Ներքևում ներկայացված են մի քանի անգին զարդեր, որոնք աչքի են ընկնում իրենց պարզ բայց միևնույն ժամանակ ճոխ դիզայներական ատաքինով: Այնուամնայնիվ այս թանկարժեք զարդերը նախատեսված են բոլոր ճաշակով կանանց համար:selectionLouis Vuitton

Այս գեղեցիկ նմուշը ստեղծվել է հայտնի Louis Vuitton բրենդի կողմից: Չորս ծաղկաթերթերից բաղկացած զարդը հիանալի է աշնան համար: Միայն կանաչ բյուրեղը կշռում է 43.05 կարատ: louis vuitton  De Beers   

Լոնդոնի հայտնի զարդերի տունը ներկայացրեց հավաքածու՝ ներշնչված հենց հարազատ քաղաքից- Thames Path անունը կրող վզնոցը նմուշներից մեկն է: 10 կարատանոց ադամանդը ճոխ տեսք է հաղորդում վզնոցին:de beersRepossi

Gaia Repossi-ին նոր շունչ մտցրեց ադամանդյա ականջօղերի բնագավառում: Մի փոքր արտասովոր բայց միևնույն ժամանակ շքեղ ականջօղերը նախատեսված են այն կանանց համար, ովքեր սիրում են տարբերվել:repossiMellerio dits Meller

Ստեղծագործ Laure-Isabelle Mellerio-ին Mellerio ընտանիքի 14-րդ սերնդի միակ կին ներկայացուցիչն է: Նրա գործերից ձեզ ենք ներկայացնում սև ադամանդյա մատանին, որը հստակ պատկերացում է տալիս նրա աշխատանքների մասին:mellerio dits mellerBulgari

Այս վզնոցը ճոխության գագաթնակետն է: Հեղինակը հայտնի դիզայներ Lucia Silvestri-ին է: Նա ի կատար է ածել կանանց երազանքներից մեկը՝ ստեղծելով չքնաղ արվեստի գործ: Միայն կապույտ շափյուղան կշռում է 45 կարատ: Պատահական չէ որ այս արվեստի գլուխգործոցը արժանացել է պարգևների:bulgari

Comments

comments

Hair trends 2017