Բարձրաճաշակ Դիզայներական Զարդեր


Այս շաբաթը կարելի էր հայտարարել բարձրաճաշակ դիզայներական զարդերի շաբաթ: Բազում ցուցադրություններ տեղի ունեցան նորաձևության կնտրոն Փարիզում: Զարդերը հիմնականում արված էին ծաղիկներ թեմայի շրջանակներում: Գերակշռող գույներն էին դեղինը և կանաչը: Ներքևում ներկայացված են մի քանի անգին զարդեր, որոնք աչքի են ընկնում իրենց պարզ բայց միևնույն ժամանակ ճոխ դիզայներական ատաքինով: Այնուամնայնիվ այս թանկարժեք զարդերը նախատեսված են բոլոր ճաշակով կանանց համար:selectionLouis Vuitton

Այս գեղեցիկ նմուշը ստեղծվել է հայտնի Louis Vuitton բրենդի կողմից: Չորս ծաղկաթերթերից բաղկացած զարդը հիանալի է աշնան համար: Միայն կանաչ բյուրեղը կշռում է 43.05 կարատ: Կարդալ մնացած մասը »

Դիզայներական Ժամեր 2017-Ի Համար


Մենք բոլորս էլ գիտակցում ենք ժամերի կարևորությունը մեր կյանքում, այդ իսկ պատճառով դիզայներները ջանք ու եռանդ չեն խնայում ստեղծելու լավաագույն ժամերը: Մենք էլ փորձում ենք հետևել նորաձևությանը և ինչ-որ նոր բան քաղել: Լավ է որ փորձում ենք շարժվել ժամանակին համահունչ, սակայն ճիշտ չեմ համարում ժամանակի կամ նորաձևության գերին դառնալը: Այնուամեայնիվ հետևյալ ժամերը խորհրդանշում են ճոխ և շքեղ ապրելակերպը: Մեզանից յուրաքանչյուրը կցանկանար ձեռք բերել նշված հավաքածուից գոնե մեկ նմուշ: Համաձայն դիզայներների այս ժամերը 2017-ին ամենապահանջվածն են լինելու:watchՏղամարդկանց համար նախատեսված ժամերը ավելի կոպիտ են տեսքով, քան կանանցը, սակայն պետք է նշեմ, որ այդպիսի ժամերը կանանց շրջանում նույնպես արդիականություն են վայելում: Կարդալ մնացած մասը »

Alexander Wang 2016 Զարդերի Հավաքածու


Վերջին ժամանակներում տարածված կարծիք կա, որ հայտնի դիզայներներն այս տարի փորձում են ներկայացնել զարդերի այնպիսի հավաքածուներ, որոնք զուրկ են ավելորդ ճոխությունից, բայց փայլում են իրենց հասրարակ պարզության մեջ: Alexander Wang-ը համարվում է աշխարհի լավագույն նորաձության տներից մեկը, որն առանձնանում է իր շքեղ և շլացուցիչ հավաքածուներով, բայց այս անգամ զարդերի տեսքով:Alexander Wang jewelry line 2016

Այս տարվա Alexander Wang 2016 զարդերի հավաքածուն իրենից ներկայացնում է մի հրաշալի արծաթյա և ոսկյա տեսականի, ծանրակշիռ և աչքի ընկնող օղերով, մանյակներով և ապարանջաններով: Սրանք այս տարվա գարնանը ներկայացված զարդերն են, որոնց քանակը գնալով աճում է աշնանը ևս ներկայացնելու նպատակով: Դրանք արդեն ունեն իրենց պատվիրատուներն ու արժանի կրողները: Կարդալ մնացած մասը »

2015 Աշուն Նորաձև Երանգներ


Այս աշնան նորաձև երանգներն այնքան բազմազան են, որ դժվար է ընտրել լավագույնը: 

e61098be27b4eec7a880ccdb9adde2e9_cropped_630x350

Մոխրագույն

Կարծում եք, որ մոխրագույնը ձանձրալի և գո՞րշ է: Իսկ ահա դիզայներներ Michael Kors, Stella McCartney, Proenza Schouler և մյուսները դժվար թե համաձայնվեն Ձեզ հետ: Ավելին, նրանց աշուն 2015 հավաքածուներում գերակշռում է հենց այս երանգը: Կարդալ մնացած մասը »

Այս տարվա թրենդային պայուսակները


Նորաձեւ գույների բազմազանությամբ աչքի ընկնող Օձի տարում թրենդային պայուսակները նույնպես տարբեր գույնի եւ ոճի են: Անհնար է նորաձեւ տեսք ստանալ առանց յուրօրինակ պայուսակների: Ձեզ ենք ներկայացնում 2015 թվականի նորաձեւ պայուսակները` առաջարկված հանրահայտ ապրանքանիշների կողմից:

spring-summer-2013-bag-trends-1

Մինի պայուսակներ: Մինի պայուսակները 2015 թվականի գարնանային եւ ամառային եղանակների թրենդերից են: Տարբեր չափսերի եւ ոճերի մինի պայուսակները կարելի է կրել դաստակի վրա, մեջքի հետեւում կամ պարզապես բռնակից բռնած: Diane Von Furstenberg-ը ներկայացրել է արտասովոր պայուսակներ իր նորաձեւության ցուցադրության ժամանակ, մինչդեռ Louis Vuitton-ի հավաքածուի պայուսակները դասական ձեւի են` վանդակավոր նախշերով: Կարդալ մնացած մասը »

Ինչպես ընտրել ամուսնական մատանին


Ամուսնությունը կարեւոր իրադարձություն է ցանկացած կնոջ կյանքում, ուստի այն մատանին, որը նա ընտրում է, պետք է համապատասխան լինի այդ իրադարձության նշանակությանը: Ամուսնական մատանին ոչ միայն հավերժ սիրո խորհրդանիշ է, այլեւ հանդես է գալիս որպես ամբողջ կյանքի պարտավորության մի հիանալի նշան: Սակայն, որոշակի կանոնների անտեղյակ լինելու պարագայում ամուսնական մատանին ընտրելը կարող է մի իսկական գլխացավանք լինել: Առաջարկում ենք ձեզ կանոններ, համաձայն որոնց դուք կարող եք ձեզ համար ճիշտ ամուսնական մատանի ընտրել:

how-to-choose-your-engagement-ring

Եթե շրջեք խանութներում, ապա կտեսնեք, որ ադամանդյա ամուսնական մատանիների բազում տարբերակներ կան, սակայն մատանու ընտրությունը կախված է մի շարք գործոններից, որոնցից են ձեր դրամապանակի պարունակությունը, ճաշակը եւ այլն: Ահա մի քանի հիմնական տարբերակներ: Կարդալ մնացած մասը »

Ցնցող բիժուտերիա` Delfina Delettrez-ի կողմից


Հայտնի դիզայներ Դելֆինա Դելետրեզը թողարկել է բիժուտերիայի Աշուն 2013 հավաքածու, որում տեղ է գտել ցնցող տեսականի` ականջօղեր, ապարանջաններ, մատանիներ` զարդարված մարգարիտներով, գունավոր քարերով եւ երկրաչափական պատկերներով: Դիզայներն անկեղծացել է, որ հավաքածուի ստեղծման համար ներշնչանքի աղբյուր են հանդիսացել գերբնական երեւույթները: Բիժուտերիայի գովազդը նույնպես ինքնատիպ ձեւով է արված` 3D մոդելներ բաց երկնքի տակ:

amazing-jewelry-delfina-delettrezs-fall-2013-collection-6

Դիզայները Fendi ընտանիքի չորրորդ սերնդի ներկայացուցիչ է:  Բիժուտերիայի իր առաջին հավաքածուն նա թողարկել է 2007 թ-ին: Ներշնչված տարբեր երեւույթներից` նա ստեղծում է բիժուտերիա ոսկուց, արծաթից, մարգարիտներից, փայտից, բյուրեղներից եւ այլ բնական քարերից: Կարդալ մնացած մասը »

Tous-ը բիժուտերիայի նոր հավաքածու է ներկայացրել


Tous ապրանքանիշը հանդես է եկել բիժուտերիայի Գարուն-Ամառ 2013 հավաքածուի ցուցադրությամբ: Հավաքածուն խորհրդանշում է երջանկություն, ազատություն եւ ուրախություն: Հավաքածուն ներկայացվում է շատ հետաքրքիր գովազդային հոլովակների միջոցով, որոնք միանգամից ուշադրություն են գրավում: Հավաքածուում տեղ գտած տեսականին, համադրված ինքնատիպ հագուստների հետ, գարնանային եւ ամառային սեզոններին անկրկնելի տեսք կհաղորդեն կանանց:

tousjewelryspringsummer2013campagin2_thumb

Թե ականջօղերը, թե ապարանջաններն ու վզնոցները կանանց հմայիչ եւ նրբագեղ տեսք կհաղորդեն: Եթե փնտրում եք այնպիսի աքսեսուարներ, որոնք կթարմացնեն ձեր գարնանային եւ ամառային տեսքը, Կարդալ մնացած մասը »

Մոդել Անեմարա Փոսթը ներկայացնում է Սվարովսկիի բիժուտերիան


Հանրահայտ մոդել Անեմարա Փոսթը ներկայացնում է աշխարհահռչակ Սվարովսկի ապրանքանիշի բիժուտերիան: Մոդելի մասնակցությամբ ֆոտոշարքն արվել է լուսանկարիչ Մարիո Շմոլկայի կողմից, որտեղ Փոստը կրում է ինքնատիպ հագուստներ եւ Սվարովսկիի անկրնկելի զարդեղենը:

SwarovskiCrystallized_Campaign_SS2013.indd

Սվարովսկին հայտնի է իր յուրահատուկ բիժուտերիայով, որոնք հարմար են եւ առօրյայում, եւ հատուկ առիթներին կրելու համար: Բացի դասական ոճերից, ապրանքանիշը ներկայացրել է նաեւ ժամանակակից բիժուտերիա, որոնք հարմար են գարնանային եւ ամառային սեզոններին կրելու համար: Կարդալ մնացած մասը »

Dannijo-ն հարսանեկան բիժուտերիա է թողարկել


Dannijo բիժուտերիայի ապրանքանիշը ներկայացրել է հարսանեկան բիժուտերիայի նոր հավաքածու` բաղկացած 7 տեսականուց: Դիզայներ քույրերը` Դանիել եւ Ջոդի Սնայդերները Elle ամսագրին տված հարցազրուցում խոսել են հավաքածուի եւ դրա ստեղծման նախապատմության մասին: «Շատ գնորդներ փնտրում են բիժուտերիա իրենց հարսանիքների համար, ուստի որոշեցինք բավարարել նրանց պահանջները` թողարկելով այս հավաքածուն»,- նշել են նրանք:

dannijo-creates-bridal-jewelry-line

Ներշնչված Հին Հոլիվուդից` նրանք ստեղծել են ցնցող հավաքածու` բաղկացած ականջօղերից, ապարանջաններից եւ վզնոցներից: Նյու Յորքում պատրաստված բիժուտերիան ձեռքի աշխատանք է` զարդարված Սվարովսկիի բյուրեղիկներով: Կարդալ մնացած մասը »