Versace-ի Աշուն 2013 հավաքածուն` Միլանի նորաձեւության շաբաթի շրջանակներում

Versace ապրանքանիշը, հավատարիմ մնալով իր ոճին, ներկայացնում է Աշուն 2013 հավաքածու Միլանի նորաձեւության շաբաթի շրջանակներում: Ներառելով կաշվե տեսականի, մետաղյա դետալներ եւ կտորից կարված հագուստներ` հավաքածուն կարելի է բնորոշել հետեւյալ կերպ` «նորաձեւությունը հանդիպում է ռոք շոուի»:

versace-fall-2013-show-at-milan-fashion-week-1

Հավաքածուում տեղ են գտել դասական ոճի վերարկուներ, գայթակղիչ զգեստներ եւ կաշվե կոստյումներ` զարդարված շղթաներով, ճարմանդներով: Կոստյումները համադրված են հետաքրքիր բազմագույն եւ բազմաոճ տոպերի հետ:

versace-fall-2013-show-at-milan-fashion-week-38

Դետալները եւ աքսեսուարները հիմնականում պատրաստված են մետաղից: Թե կոշիկները, թե ապարանջանները, օձիքները եւ հագուստի այլ մասեր կրում են սեպեր: Նույնիսկ ականջօղերն են պատրաստված մեծ սեպի տեսքով:Կոշիկների տեսականին խիստ բազմազան է: Դրանք լրացնում են հագուստներին եւ աքսեսուարներին: Ձեռքի պայուսակները պատրաստված են կաշվից եւ զարդարված են մորթով: Պայուսակները տարբեր ոճի են` կլաչեր եւ մեջքի պայուսակներ: Հավաքածուում տեղ են գտել այնպիսի ինքնատիպ հագուստներ, որոնք նախատեսված են համարձակ կանանց համար: Ինչպես միշտ, ապրանքանիշի առաջարկած հավաքածուն ցնցող է:

[nggallery id=61]

Comments

comments

Tags:

Hair trends 2017