Միատոն հագուստները` աշնան եւ ամառվա թրենդներ

Առաջատար դիզայներները եւ ապրանքանիշները խորհուրդ են տալիս այս տարվա գարնանային եւ ամառային սեզոններին վերադառնալ դասական գույներին` մի կողմ թողնելով մուգ ծաղկավոր կտորներից կարված հագուստները: Բառարաններում միատոն բառը բացատրվում է որպես «նկար, որն արված է միեւնույն գույնի տարբեր երանգներից»: Քանի որ մենք սովոր ենք պաստելային եւ մուգ գույներին, միատոն հագուստները կարող են փոքր-ինչ ձանձրալի թվալ:

monochrome-trend-2013-41

Սեւի եւ սպիտակի համադրությունը նորաոճ լինելու դասական մեթոդ է, սակայն վերջին մի քանի սեզոնների ընթացքում այն կորցրել էր իր գրավչությունը: Սակայն շնորհիվ Մարկ Յակոբսի` այս թրենդը հետ կվերադառնա այս տարվա գարնանային եւ ամառային սեզոններին: Դիզայներները մեծ ուշադրություն հատկացրին այս համադրությանը, քանի որ այն հարմարավետ է թե առօրյայում, թե գործնական հանդիպումների ժամանակ կրելու համար: Բացի թրենդային եւ ցնցող տեսքից, միատոն հագուստները համար են նաեւ աքսեսուարների հետ համադրելու տեսանկյունից: Այս գույնի հագուստ կրելիս շրջապատի կողմից ուշադրության պակաս չի զգացվի:

monochrome-black-white-ss13-spring-summer-2013-fashion-trends-women-clothes-style-celebrity-designer-week-paris-milan-new-york-london-moschino

le-21eme-before-theyskens-theory-new-york-fashion-week-spring-summer-2013-street-style-black-white-trend

Comments

comments