Ivy Park 2016 Սպորտային Հավաքածուն Բեյոնսեի Կողմից

Վերջերս Բեյոնսեի կողմից ներկայացված Ivy Park-ի 2016 թվականի սպորտային հավաքածուն արդեն հասցրել է հայտնվել բոլորի ուշադրության կենտրոնում: Այն սպորտային և գայթակղիչ կառուցվածքը, որով Բեյոնսեն հիրավի ոգեշնչում է շատ կանանց, նրան նաև թույլ է տալիս հիանալիորեն ներկայացնել հարմարավետ սպորտային հավաքածուն: Այն հատկանշական է ոչ միայն կատարյալ դիզայներական և որակական հատկանիշներով, այլ նաև ընտրված ներկայացման տարբերակով: beyonce sportswear collection 2016

Շնորհիվ Բեյոնսեի հետաքրքիր մոտեցմանը և լուսանկարիչների պրոֆեսիոնալիզմի, Ivy Park-ի սպորտային հագուստները էլ՛ ավելի ընդգծուն և արտահայտիչ տեսք ունեն: Դրանք իրենց մեջ կրում են 21-րդ դարի չափանիշներին համապատասխանող կանացի սպորտային կերպարի հստակ պատկերն ու շունչը: beyonce sportswear for 2016 ivy park

Թերևս բակետբոլի, թեթևատլետիկայի, բոքսի, յոգայի և պարզապես ֆիթնեսի սիրահարների համար շորտերի, շապիկների, բամբակյա տրիկոտաժի որակյալ քրտնապաշպան տեսականին լավագույնն է այս տարվա սպորտային սեզոնին ընտրելու համար: Հատկանշական է նշել, որ սպիտակի և սևի պարզ համադրությունը պատահական չէ: beyonce sportswear for 2016Դիզայները ջանք չի խնայել սպորտայինը դասականի շուքի ներքո ներկայացնելու համար, դուրս թողնելով ավելորդ աքսեսուարներ և աչքի ընկնող վառ գույներ: Լուսանկարիչներն, իրենց հերթին փորձել են ընդգծել այս միապաղաղ, բայց էլեգանտ համադրությունը սպիտակ և սև նկարների միջոցով:   beyonce sportswear collection for 2016

beyonce sportswear2016

beyonce sportswear for2016

Սպորտային համազգեստի վերաբերյալ Բեյոնսեի հետաքրքրությունների մասին քիչ տեղյակ լինելով, այս տեսականու շնորհիվ շատերն արդեն միանշանակ հատատում են, որ Ivy Park-ի սպորային հագուստները Բեյոնսեին հնարավորություն են տալիս կատարյալ կերպով ներկայացնել իր բարեմասնություներն ու նախանձելի ձիգ կազմվածքը: beyonce sportswear 2016

Մինչ շատ մոդելներ և հայտնի աստղեր ամեն ինչ անում են անկրկնելի սպորտային կերպարի մեջ մտնելու համար, Բեյոնսեն նույնիսկ որևէ ջանք չի գործադրում լավագույնս ներկայանալու և ապրանքատեսակը սպառողի աչքում գրավիչ դարձնելու համար: Սա այն դեպքն է, երբ կինը կարող է միևնույն ժամանակ և՛ սպորտային, և՛ նրբագեղ տեսք ունենալ, չկորցնելով իր կանացիությունը:beyonce sportswear 2016 ivy park

Չնայած այն փաստին, որ Բեյոնսեն հազվադեպ է արձագանքում իր վերաբերյալ հնչած հարցերին և կարծիքներին, բայց Ivy Park-ի այս հավաքածուի մասին նա ասել է. «Իսկական գեղեցկությունը մեր մտքի, սրտի և մարմնի առողջ լինելու մեջ է: Ես գիտեմ, որ երբ ես ինձ ֆիզիկապես ուժեղ եմ զգում, ես ուժեղ եմ հոգեպես, և ես ցանկանում էի ստեղծել մի բրենդ, որը կստիպի այլ կանանց զգալ նույնը»:beyonce sportswear for 2016 for ivy park

Comments

comments

Hair trends 2017