Ինչպես գարնանը թարմ տեսք ունենալ

Արդեն գարուն է, եւ եթե եղանակը տաք է, ժամանակն է թարմացնել տեսքը: Դիզայներները կանանց խորհուրդ են տալիս հետեւել մի քանի թրենդների, որոնք չեն ազդի դրամապանակի վրա եւ կանանց ինքնատիպ տեսք կհաղորդեն:

Պետք է թարմացնել զգեստապահարանը գարնան համար` մեծ տեղ հատկացնելով սեւ եւ սպիտակ հագուստին

how-to-update-your-look-for-spring-2013-black-and-white

Այս երկու գույներն էլ դասական են եւ կարող են հազարավոր ինքնատիպ կերպարներ ստեղծել: Խորհուրդ է տրվում ընտրել կաշվե կիսաշրջազգեստներ, կտորից տաբատներ, սպիտակ վերնաշապիկներ, սեւ կամ սպիտակ սպորտային հագուստներ, եւ գարնանային ու ամառային ցնցող տեսքը պատրաստ կլինի: Հարկ է նշել, որ այս գույները երբեք նորաձեւությունից դուրս չեն գալիս:

Եթերային կտորներ

how-to-update-your-look-for-spring-2013-sheer-fabrics

Կտորից կիսաշրջազգեստները, տոպերը եւ հագուստի այլ տարրերը նույնպես գարնանային թրենդ են: Դրանք ձեզ ինքնատիպ տեսք կհաղորդեն եւ կառանձնացնեն շրջապատից:

Խորհուրդ է տրվում կրել կոստյումներ

how-to-update-your-look-for-spring-2013-suitԿոստյումները գարնանային եղանակի տարածված թրենդներից են: Դրանք հարմարավետ են թե աշխատանքի գնալիս, թե հատուկ առիթներին կրելու համար: Ինչ վերաբերում է գույներին` կարելի է ընտրել կամ սեւ եւ սպիտակ, կամ առավել մուգ գույների կոստյումներ:

Comments

comments

Hair trends 2017