Dolores Promesas Գարուն/Ամառ 2016 Զգեստների Հավաքածու

Երբևե՞ լսել եք վերջերս մեծ ճանաչում ձեռք բերած Dolores Promesas իսպանական նորաձևության տան մասին։ Այն մեկն է այն շքեղ կանացի հագուստի մատակարարներից, որ ոչ միայն առանձնանում են իրենց որակյալ հագուստի տեսականիով, այլ նաև հիացնում են բարձրաճաշակ ոճով, ժամանակակից լուծումներով, հետաքրքիր և յուրահատուկ համադրություններով։ Այստեղ ներկայացված Dolores Promesas գարուն/ամառ 2016 զգեստների հավաքածուն լավագույներից է այս տարվա ամենասպասված հավաքածուների շարքում։

Dolores-Promesas-SS-2016-collection-683x1024
Այն պատրաստվում է մեծ պահանջարկ ունենալ նույնիսկ ամենաքմահաճ հաճախորդների շրջանում։ Ներկայացված տեսականին վառ գունային համադրություններով, ծաղկավոր նախշերով և սքանչելի դիզայներական լուծումներով, պետք է, որ հիանալի ընտրություն լինի առաջիկա հարսանաեկան խնջույքների, շքեղ երեկույթների և անմոռանալի ծննդյան հանդեսների համար։Այստեղ կան նրբագեղ, կանացի և հմայիչ արտաքինի համար նախատեսված բոլոր նախապայմանները, եթե հաշվի առնենք նաև այն, որ ոճաբանները բացի զգեստների ձևավորումից հոգացել են նաև համապատասխան սանրվածքնեի և դիմահարդարման մասին, որոնք մեր տոնական շլլացուցիչ տեսքի անբաժան մասն են կազմում հատկապես, երբ խոսքը գնում է հատուկ առիթների մասին։

Dolores-Promesas-dress-2016

Անկրկենելի երկար և կարճ զգեստների տեսականին տարբեր որակյալ, փափուկ ու հարմարավետ գործվածքներից և կտրվածքներց, փայլում են իրենց արտաքին նրբագեղությամբ և այդքան ցանկալի քնքշությամբ, որն ամփոփված է միագույն դասական և հասարակ դիզայներական վարպետության մեջ, ինչպես նաև զով գարնան և ամառվա շնչով պարուրված պայծառ ծաղինկների երանգներով և համապատասխան նախշերի հաղթարշավով։Dolores Promesas SS 2016

Մի պահ թվում է, թե հայտնվել ես այն երանելի զգեստապահարանում, որտեղից դուրս գալն այդքան դժվար է թվում։ Ինչպես արդեն նկատեցիք ցուցադրությունը կազմակերպվել է գեղեցիկ ծաղկավոր պաստառով ետնանկարի ներքո, որն էլ ավելի է ընդգծում հոյակապ կանացի գրավչությունը։Dolores Promesas 2016 ssDolores Promesas-ի այս ոգեշնչող հավաքածուի մեջ, թերևս ամենագրավիչը կերպարն ամբողջացնող ներդաշնակությունն է։ Ծաղկավոր գործվածքները, ինչպես տեսնում եք համադրված են հինականում աչքի ընկնող լայն, մինչև ծնկները հասնող և ավելի բարդ կտրվածքների հետ, մինչդեռ երկար զգեստներին տրված է ավելի նուրբ, պարզ ու հասարակ լուծում։ Ընդահնուր առմամբ դիզայներները աշխատել են բավական մանրակրկիտ ամեն դետալի վրա և վերջնական տեսքը տվել է արժանի արդյունքը։ Dolores Promesas SS 2016 dress longԵվ չնայած այն հանգամանքին, որ շեշտը հիմնականում դրվել է համեստ և թեթև մոտեցմանը, կան նաև համարձակ կտրվածքներ, զգեստի տարբեր բացվածքներ և անհամաչափ ոճային արտահայտումեր, որոնք էլ ավելի յուրակատուկ և եզակի են դարձնում տեսականին։Dolores Promesas SS 2016 dress medium

Dolores Promesas SS 2016 dress Որակը, ճաշակը, գույները, ապշեցնող օրիգինալությունը հավաքված մեկ զամբյուղում ամփոփում են Dolores Promesas-ի գարուն/ամառ 2016 զգեստենրի հավաքածուի վայելչությունը, որն անտարբեր չի թողնի դասկանի և էլեգանտության սիրահարներին։ Շատերն արդեն հասցրել են բացահայտել այս նորաոճ հավաքածուն և շնայած այն հանգամանքին, որ ընտություն կատարելն այդքան էլ հեշտ չէ, նորաձևությանը հետևող կանայք միանշանակ կգտնեն իրենց ոճն այստեղ։Dolores Promesas SS 2016 long dress

Comments

comments

Hair trends 2017