«Օսկար» մրցանակաբաշխության լավագույն զգեստները
Փետրվարի 24-ին վերջապես տեղի ունեցավ երկար սպասված «Օսկար 2013» մրցանակաբաշխությունը: Երեկոյի ընթացքում կարմիր գորգի վրա հայտնվում էին հոլիվուդյան աստղերը` աշխարհահռչակ դիզայներների կողմից ներկայացված շքեղ զգեստներով: Ձեզ ենք ներկայացնում դերասանուհիների առավել աչքի ընկած զգեստները:
Ամերիկյան դերասանուհի, մոդել Օլիվիա Մանը կարմիր գորգի վրա հայտնվել է Marchesa ապրանքանիշի կողմից առաջարկված ուսերը բաց կարմիր երեկոյան զգեստով` համադրված գեղեցիկ կարված իրանակապի հետ:
Դերասանուհի Ջեսիկա Չեստեյնը ներկայացել է արարողությանը` կրելով բաց երանգի ուսերը բաց երեկոյան զգեստ` զարդարված սպիտակ քարերով եւ բյուրեղիկներով: «Լավագույն դերասանուհի» անվանակարգում ներկայացված դերասանուհին Giorgio Armani-ի կողմից առաջարկված զգեստը համադրել էր Harry Winston ապրանքանիշի ադամանդե ականջօղերի հետ:
Սալմա Հայեկը, ում ուղեկցում էր ամուսինը` Ֆրանսուա-Հենրի Պինոն, կարմիր գորգի վրա հայտնվել է Alexander McQueen-ի մուգ կապույտ երեկոյան զգեստով` ոսկուց զարդարված գեղեցիկ օձիքով: Դերասանուհին զգեստը համադրել էր Cindy Chao-ի կողմից ներկայացված թանկարժեք քարերից պատրաստված գլխազարդի հետ:
«Կնոջ լավագույն երկրորդական դեր» անվանակարգի թեկնածու Էմի Ադամսը մրցանակաբաշխությանը մասնակցում էր Oscar De La Renta-ի ուսերը բաց նարդոսի գույնի երեկոյան զգեստով` համադրված Mouawad ապրանքանիշի ականջօղերի հետ:
Ջենիֆեր Անիսթոնը փայլում էր Valentino-ի կարմիր երկարափեշ զգեստով:
Զոի Սալդանան նրբագեղ տեսք ուներ Alexis Mabille-ի կողմից ներկայացված գետնին հասնող երեկոյան զգեստով, որը դերասանուհին համադրել էր Neil Lane-ի բիժուտերիայի, Roger Vivier-ի սանդալների եւ Salvatore Ferragamo-ի կլաչի հետ:
Քեթրին Զետա Ջոնսն անկրկնելի տեսք ուներ Zuhair Murad-ի հրաշալի զգեստով` համադրված Lorraine Schwartz-ի բիժուտերիայի հետ:
«Լավագույն դերասանուհի» անվանակարգում ներկայացված Ջենիֆեր Լոուրենսը կրում էր Dior-ի կողմից ներկայացված բաց վարդագույն շքեղ զգեստ:
Ռիզ Ուիդերսփունը արարողության ժամանակ կրել է իր աչքերի գույնին համահունչ մուգ կապույտ երեկոյան զգեստ` ներկայացված Louis Vuitton ապրանքանիշի կողմից:
«Կնոջ լավագույն երկրորդական դեր» անվանակարգում ներկայացված Էն Հեթուեյը մրցանակաբաշխության ժամանակ կրել է Prada ապրանքանիշի կողմից ներկայացված ատլասե բաց վարդագույն զգեստ:
Սանդրա Բալոկը դասական տեսք ուներ Elie Saab-ի ժանեկազարդ թափանցիկ զգեստով` համադրված Harry Winston-ի բիժուտերիայի հետ:
Ամանդա Սեյֆրիդը ներկայացել էր Prada-ի բաց մանուշակագույն երեկոյան զգեստով:
Նաոմի Ուաթսը Giorgio Armani-ի արծաթագույն երեկոյան զգեստով ջրահարս էր հիշեցնում:
Շարլիզ Թերոնն արձանիկի տեսք ուներ Dior-ի շքեղ զգեստով, որը դերասանուհին համադրել էր Harry Winston-ի բիժուտերիայի հետ:
Երգչուհի Ադելը կրում էր Jenny Packham-ի քարերով զարդարված երեկոյան զգեստը` Harry Winston-ի բիժուտերիայի հետ:
Քրիստեն Ստյուարտը կրում էր բաց գույնի ձեռագործ զգեստ` ներկայացված Reem Acra ապրանքանիշի կողմից:
Ջենիֆեր Գարները մրցանակաբաշխությանը ներկայացել էր Gucci Première-ի մանուշակագույն երեկոյան զգեստով:
Հելեն Հանտը կարմիր գորգին հայտնվել է H&M ապրանքանիշի զգեստով, որը համադրել է 700 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ ադամանդյա վզնոցի հետ:
Հելի Բերրին կարմիր գորգին հայտվել է Versace-ի նախշազարդ երեկոյան զգեստով:
Քերի Ուոշինգթոնը ժամանել է Miu Miu ապրանքանիշի կողմից առաջարկված բյուրեղիկներով զարդարված գեղեցիկ զգեստով: Նա զգեստը համադրել է Prada-ի մուգ կարմիր կլաչի հետ:
Հելենա Բոնեմ Քարթերը հավատարիմ է մնացել իր ոճին` կրելով սեւ եւ սպիտակ զգեստ:
Ջենիֆեր Հադսոնը որոշել է կրկնօրինակել Անջելիա Ջոլիի նախորդ տարվա «Օսկար»-ին կրած զգեստը` կրելով Roberto Cavalli-ի մուգ կապույտ երեկոյան զգեստ` համադրված Jimmy Choo-ի կլաչի հետ:
Ջեյն Ֆոնդան կարմիր գորգի վրա հայտնվել է Versace-ի դեղին զգեստով, որը նա համադրել է Jimmy Choo-ի սանդալների եւ կլաչի հետ:
Ստեյսի Կիբլերը երեկոյին մասնակցել է Naeem Khan-ի զգեստով:
Ջորջինա Չափմանը կրել է սպիտակ երեկոյան զգեստ:
Քելլի Օսբորնը կրել է Tony Ward-ի սեւ զգեստը` զարդարված արծաթափայլ նախշերով:
Ֆան Բինգբինգը ներկայացել է Marchesa-ի Աշուն-Ձմեռ 2013/2014 հավաքածուի զգեստով:
Քելլի Ռոուլանդը ներկայացել է Donna Karan-ի զգեստով: