Միլանի նորաձեւության շաբաթ: Alberta Ferretti-ի Աշուն 2013 հավաքածու
Միլանի նորաձեւության շաբաթի շրջանակներում Alberta Ferretti ապրանքանիշը հանդես է եկել Աշուն 2013 հավաքածուի ցուցադրությամբ: Կոկտեյլային զգեստներ, կանացի վերարկուներ, գեղեցիկ բլուզներ եւ կիսաշրջազգեստներ ներառող հավաքածուն նրբագեղություն է հաղորդում: Հավաքածուն ձեւավորված է միատոն գունային երանգներով, սակայն ներառված է նաեւ վառ գույների տեսականի` կարմիր, կանաչ, կապույտ, մանուշակագույն:
Հագուստները կրում են ժանյակներ, մորթի եւ բուրդ: Հավաքածուում տեղ գտած հագուստներն առանձնանում են ինքնատիպ գոտիներով: Ապրանքանիշի կողմից առաջարկված երեկոյան զգեստները նախատեսված են հենց կարմիր գորգի համար: Դրանք նրբագեղ են եւ գեղեցիկ` նախատեսված համարձակ եւ ինքնավստահ կանանց համար: Հավաքածուն ներկայացնում է նաեւ գեղեցիկ վերարկուներ, որոնք հարմար են ցուրտ եղանակին կրելու համար: Բրդյա զգեստները հիանալի ընտրություն են ամենօրյա կրելու համար:
[nggallery id=57]