2016/2017 Աշուն/Ձմեռ Պայուսակներ
Երբ հերթը հասնում է պայուսակներին ընտրությունը բավականին մեծ է, նույնիսկ երբեմն չափազանց դժվար է հազարավորների մեջից գնել այն մեկը, որը իդեալական է առօրյա հագուստի հետ: Ամենկարևորը պետք է կարողանալ տարբերել պայուսակները ըստ սեզոնի: Բնական է որ մենք բոլորս էլ կարողանում ենք տարանջատել ամառային հագուստը աշնանայինից կամ աշնանայինը ձմեռայինից: Այսպես պետք է լինի պայուսակների դեպքում ևս:Լինելով մեր ոճի կարևորագույն էլեմենտ՝ պայուսակները հասցրել են նվաճել նորաձևության շուկան: Օգտվելով Vogue-ի վերջին տվյալներից մենք հնարավորություն ունենք տեսնելու 2016/2017 ամենանորաոճ դիզայներական պայուսակների հավաքածուները:
Ի՞նչ պայուսակ կարել է այս սեզոնին կրել և ինչպե՞ս այն կրել: Այս հարցերը աղջիկների կողմից քննարկվող ամենակարևոր հարցերնե են: Նորաձևության շոուները նախընտրությունը տալիս են ավելի փոքրիկ և աչքի չընկնող պայուսակներին, որոնք բավականին թեթև են և հնարավորություն չեն տալիս շատ իրեր տեղավորել: Բայց նորաձևության շոուները մեկ այլ պատմությունից են: 2016/ 2017 աշուն/ձմեռ պայուսակնեը նկատելիորեն մեծ չափսեր ունեն:
Հայտնի երգչուհի և մոդել Victoria Beckam-ին նկատել են Balenciaga-ի ռետրո ոճից ոգեշնչված պայուսակով, որը հիմք հանդիսացել մտածելու որ 70-ականների պայուսակները չեն պատրաստվում լքել նորաձևության աշխարհը և դրա վառ ապացույցն է Coach, Prada, Gucci բրենդների կողմից թողարկված պասյուսակները: Համենայնդեպս բոլորս էլ կարող ենք հաստատել որ ռետրո պայուսակները ավելի հետաքրքիր են: Միգուցե գաղտնիքը թաքնված է թեմայի շուրջ, որից ոգեշնչված դիզայներները ստեղծում են իսկական արվեստի գլուխգործոցներ: Այստեղ ներկայացված նկարները հստակ պատկերացում կտան թե ինպիսի պայուսակ կարող ես կրել այս աշնանը և ձմռանը: