2016 Գարուն Նորաձև Գույները

Այս տարի գարունը ստիպում է մեզ փոխել զգեստապահարանները բավականին վաղ, բայց մինչ մենք կթարմացնենք այն նոր, թեթև և նուրբ գարնանային հագուստներով, կոշիկներով և համապատասխան աքսեսուարներով, առաջին հերթին հարկավոր է բացայհայտել 2016 թվականաի գարնան նորաձև գույները։marsala color of for spring 2016Չնայած այն փաստին, որ գոյություն ունեն գարնանը համապատասխան բազմաթիվ գունային համադրություններ, բայց յուրաքանչյուր տարի մենք ջանք չենք խնայում մեր նորաձև ու հմայիչ արտաքինով ուշադրության կենտտրոնում հայտնվեու համար։ Այս պարագայում հետևում ենք նորաձևության աշխարհում տիրող և համաշխարհային դիզայներների կողմից առաջարկվող գունային նախապատվություններին։ Այսպիսով, այս տարվա գարունը էլ՛ ավելի քնքուշ ու ներդաշնակ կլինի ստորև ներկայացված նրբաճաշակ գույների օգտագործման պարագայում։

Մարսալա

Առաջին և ամենհայտնի արբած գույնը իր բոլոր վառ երանգներով մարսալան է։ Այն իրենից ներկայացնում է հայտնի իտալական մարսալա գինու գույնը և համարվում է ամենանորաձևը 2016-ի համար։ Հայտնի դիզայներական տներց շատերն արդեն օգտագործել են այս գույնը իրենց հավաքածուներում դարձնելով այն բավականին պահանջված և սիրված։marsala color of spring 2016

marsala color of spring for 2016Կատարյալ Ճերմակ

Ճերմակը միշտ էլ աչք շոյող և հաճելի գույն է եղել տարբեր երանգների հետ համադրելու համար, բայց այս անգամ այն որոշել է ցուցադրել իր ողջ նրբությունը միագույնի  բացարձակ իրավունքով։ Այլ կերպ այս թրենդն անվանում են <<հարսնացուների սեզոն>>։ Այս անգամ խուսափեք ավելորդ վառ գույներով ճերմակը չեզոքացնելու փորձերից և կրեք բացարձակ սպիտակ ոտքից գլուխ։ Ժամանակն է թույլ տալ ճերմակին զգալ լիիրավ և կատարյալ գույն մնացած գույների շարքում։ Այն ոչ միայն էլեգանտ է, այլ նաև ընդգծում է կանացիությունը։pure white color for spring 2016

pure white color spring 2016

white for spring 2016

Վառ Կիտրոնագույն

Ի՞նչ կասեք դեղինի ամենվառ երանգի մասին։ Չնայած այն հանգամանքին, որ վառ դեղինը նորաձև գույն է եղել անցած տարիներ համար ևս, բայց այն շարունակում է հաստատուն պահել իր դիրքերը շնորհիվ աչքի ընկնող պայծառության։ Կրելով տպավորիչ և այդքան արտահայտիչ կիտրոնագույնը դուք անկասկած կարժանանաք այն ուշադրությանը, որը կորցրել էիք ձմռան մռայլ գույների միջև։ Բայց նախքան այն կրելը կատարեք նուրբ և տեղին ընտրություն գույնը ճիշտ օգտագործելու համար։lemon color spring 2016 fashion

lemon color for spring 2016 fashionԹերևս սրանք այն 3 գլխավոր գույներն են, որ սպասում են ձեզ այս գարնանը։ Օգտագործեք դրանք խելամտորեն և ընդգծեք ձեր և գարնան միչև եղած համակրելի պարզ ներդաշնակությունը։

Comments

comments

Hair trends 2017