2016 Աշուն/Ձմեռ Օմբրե Զուգագուլպաներ

Արդեն ձմեռը մոտ է և բացի նորաձև լինելուց պետք է նաև մտածել տաքության և հարմարավետության մասին: Իհարկե հաճելի կլինի համդրել այս ամենը մեկ լուքում: Անհնարին ոչինչ չկա, քանի որ հայտնի դիզայներները ջանք և եռանդ չեն խնայում, որպեսզի մեզ ներկայացնեն իրենց կողմից ստեղծված ամենավերջին նորաձև աքսեսուարները և հագուստեղենը: Մեզ մնում է միայն հետևել նրանց և ընտրել այն՝ ինչ հավանում ենք: Անշուշտ տարվա բոլոր եղանակնրին պետք է զինված լինենք գեղեցիկ իրերով:ombre tights 2017Մեր օրերում օմբրե վարսերը և օմբրե շուրթերը բավականին թրենդային են և այլևս զարմանք չեն առաջացնում, բայց ի՞նչ կասեք օմբրե զուգագուլպաների մասին: Սա ամենավերջին թրենդներից է, որ նոր է մուտք գործում նորաձևության աշխարհ: Այս զուգագուլպաները յուրահատուկ տեսք կհաղորդեն ձեր լուքին, և անկասկած դուք կհայտնվեք ուշադրության կենտրոնում: cool ombre tights

cool-grey-tightsԱյս օմբրե կոչվող զուգագուլպաները ունեն անսովոր և եզակի տեսք: Գունեղ զուգագուլպաների հեղինակը երիտասարդ Տիֆանի Ջուն է՝ ով ստեղծելով այս գրավիչ զուգագուլպաները ցանկացել է ցույց տալ իր սերը գույների հանդեպ և վերջ դնել այն կարծրատիպին, որ ձմռանը պետք է ընտրենք միատոն կամ մռայլ գույներ ունեցող հագուստ: Այս պայծառ գույները միտված են տրամադրություն բարձրացնելու և նա՝ ով կրի այն, միշտ լեցուն կլինի դրական էմոցիաներով:beautiful ombre tights

ombre tights

cool ombre tights Որքան էլ որ զարամնալի թվա, համատասխան պարագաներ ունենալու դեպքում, մեզանից յուրաքանչյուրը կարող է իր հասարակ զուգագուլպան վերածել գունեղ և պայծառ օմբրե-զուգագուլպայի: pink narancs ombre tights ombre tights

Comments

comments

Hair trends 2017