2016 Ամառ: Նորաձև Տոնական Բարձրակրունկներ

Նորաձևության մեջ ամենահետաքրքրաշարժ և ոգեշնչող երևույթը թերևս այն է, որ կինը կարող է ներկայանալ յուրովի, անճանաչելիորեն փոխված և էլ՛ ավելի հետաքրքիր մեկը մյուսին հաջորդող ամառային խնջույքներին: Զգգեստների, կոշիկների, աքսեսուարների, սանրվածքների և դիմահարդարման անվերջանալի թվացող աշխարհը թույլ է տալիս յուրաքանչյուրիս բացահայտել մեր իսկական գեղեցկությունը տարբեր կողմերից: Այս հարցում կարևոր է կոշիկի ճիշտ ընտրությունը այս կամ այն առիթի համար: Այստեղ ներկայացված  2016-ի ամառային տոնական բարձրակրունկ կոշիկների տեսականին լավագույնն է հարսանեկան, պաշտոնական կամ առօրյա խնջույքներում կատարյալ կանացի կերպարի մեջ մտնելու համար: Եթե դուք առօրյայում նախապատվություն եք տալիս հասարակ և հարմարավետ կոշիկներին, ապա այս տեսականին անշուշտ կբավարարի ձեր պահանջները տոնական հագուկապի վերաբերյալ:

Ժապավենազարդ Բարձրակրունկներbow high heels for summer 2016Կանացի քնքշությունն ընդգծող ժապավենազարդ բարձրակրունկները երբեմն այն միակ ցանկալի կոշիկներն են, որոնց մեջ կինն իրեն իսկական պայծառ աղջնակ է զգում: Տարբեր գեղեցիկ և աչք շոյող ժապավեններ դիզայնավորված նուրբ լուծումներով կարող են հիանալի աքսեսսուարներ հանդիսանալ հասարակ միագույն կոշիկների համար: Դրանք բավական էլեգանտ են և հրաշալի տեսք ունեն հենց միագույն և առանց ավելորդ դետալների պարագայում:

Ծաղկազարդ Մետաղական Փայլով Բարձրակրուկներflower embellished medium heels with metallic 2016

Եթե նախկինում նորաձև կանայք խուսափում էին փայլուն, աչք-ծակող և գունագեղ բարձրակրուկներից, ապա այժմ նախապատվությունը հենց դրանց է տրվում: Եթե դուք խուսափում եք շատ բարձր կրունկներից, բայց այնուամենայնիվ ուշադրության կենտրոնում լինելը կարևոր է ձեզ համար, ապա այս հարմարավետ զույգը այն է, ինչ դուք փնտրում եք: Այն միաժամանակ և՛ գեղեցիկ է, և՛ գրավիչ:

Ակնազարդ ԲարձրակրունկներGem Embellished heels for women 2016Գոհարազարդ, ադամանդազարդ, արծաթափայլ և այլ թանկարժեք քարերով զարդարված շլացուցիչ բարձրակրունկներն այսօր համարվում են անփոխարինելի տոնական կոշիկներ: Չնայած դրանց կուրացնող փայլին մենք սիրում ենք հիացնել մեր շրջապատին հարուտ տեսք ունեցող օրիգինալությամբ: Գրավելով մեծ ուշադրություն, ակնազարդ կոշիկները խոսում են նաև մեր թանկարժեք քարերի նկատմամբ ունեցած առանձնակի սիրո մասին, այսպիսով հնարավորություն ընձեռելով ներկայանալ իբրև խնջույքի անկրկնելի թագուհի:

Փայլուն Կրունկներով Կոշիկներ2016 heels for womenՓայլը միայն կրուկներին ոչ միայն հեռու է պահում կոշիկը շատ ճչացող տեսք ունենալուց, այլ նաև դարձնում է այն տոնական և նրբագեղ: Նույնիսկ միջին բարձրության կրունկը կարող է շատ գրավիչ տեսք ունենալ չափավոր ոսկե, արծաթե կամ մեկ այլ երանգավորմանբ փայլի պարագայում: Այս տեսակ բարձրակրունկները ավելորդ ցուցադրության կարիք չունեն, քանի որ դրանք գեղեցիկ են պարզության և շքեղության հակադրման մեջ:

Վերջում հարկ ենք համարում նշել, որ տոնական բարձրակրունկը տեղին է հագնել, եթե դուք իսկապես գիտեք փայլել դրանց մեջ և հիացնել բոլորին ձեր կանացի նրբագեղությամբ: Հակառակ դեպքում ընտրեք նորաձև այնպիսի զույգ, որը թույլ կտա ձեզ հարմարավետ զգալ, վայելել երեկոն և պարել մինչ լուսաբաց:

Comments

comments

Hair trends 2017