2015-ի թրենդային ակնոցներ

Հագուստների հետ ճիշտ համադրված աքսեսուարները յուրօրինակ եւ հետաքրքիր տեսք են հաղորդում, իսկ նորաձեւ ակնոցներն առանձնակի դեր ունեն այդ աքսեսուարների շարքում:

spring-summer-2013-eyewear-trends

2015 թվականի թրենդային ակնոցներն աչքի են ընկնում թեոճային, թե գունային բազմազանությամբ: Աշխարհահռչակ ապրանքանիշների կողմից ներկայացված հավաքածուներում տեղեն գտել բավականին հետաքրքիր ձեւավորմամբ ակնոցներ: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Գարուն-Ամառ 2015-իթրենդային ակնոցները:

spring-summer-2013-eyewear-trends-1
Կլոր շրջանակներ: Կլոր շրջանակներով ակնոցներն առկա են Գարուն-Ամառ 2015-ի գրեթե բոլոր հավաքածուներում: Փոքր, միջին եւ մեծ չափսի ակնոցները ներկայացված են եղել Հոլի Ֆուլտոնի, Ջիլ Սանդերի, Մաթյո Ուիլյամսոնի, Մարա Հոֆմանի եւ այլ հայտնի դիզայներների նորաձեւության ցուցադրություններում: Շրջանակների գույները տարբեր են` բացից մինչեւ մուգ գույներ: Կլոր շրջանակներով ակնոցները հետաքրքիր տեսք ունեն, սակայն միեւնույն ժամանակ դժվարությամբ են դուրս հանվում:
spring-summer-2013-eyewear-trends-2
Տարօրինակ շրջանակներ: Անսովոր շրջանակներով ակնոցներն առաջիկա սեզոնների հիթն են լինելու: Ֆենդի, Վերսաչի եւ Անջելո Մարանի նորաձեւության տներն առաջարկում են բազմազան ակնոցներ` տարբեր մուգ գույների մեջ եւ երկգույն շրջանակներով: Դրանք հետաքրքիր են, մի փոքր ֆուտուրիստական, եւ բնականաբար, աչք շոյող: Marni, Prabal Gurung եւ Alberta Ferretti ապրանքանիշները նույնպես ներկայացրել են որոշ, իսկապես, ցնցող տեսակներ, որոնք աչքի են ընկնում անսովոր տեսքով եւ հետաքրքիր դիզայնով: Prabal Gurung-ի ակնոցներն ունեն հետաքրքիր մետաղյա շրջանակներ եւ անկյունավոր ձեւ: Նմանատիպ ձեւավորմամբ ակնոցները կարող են նորաձեւ տեսք հաղորդել ցանկացած մարդու:
spring-summer-2013-eyewear-trends-4
Կատվային աչք: Կատվային աչքի տեսք ունեցող ակնոցները շարունակական թրենդ են: Այս ակնոցները ներկայացված են Alice+Olivia, Jason Wu, Anna Sui, Erdem, Rachel Roy ապրանքանիշների կողմից ներկայացված հավաքածուներումբազմազան ոճերով: Anna Sui-ի հավաքածուում շրջանակները զարդարված են ծաղիկներով: Erdem-ի հավաքածուումակնոցները կրեատիվ մետալիկ շրջանակներ են կրում`կանաչ երանգներով:
spring-summer-2013-eyewear-trends-5
Հայելային երանգներ: Հայելային երանգներով ակնոցները նույնպես նորաձեւ են այս եղանակների համար: Նրանք ներկայացված են տարբեր գույներով, չափերով եւ ոճերով: Giles-ի հավաքածուում ներկայացված են շատ մեծ կլոր ակնոցներ` տարբեր գույների հայելային ապակիներով, մինչդեռ Burberry Prorsum-ի հավաքածուում դրանց ապակիները համընկնում ենհայելու գույնի հետ: Just Cavalli ապրանքանիշի կողմից ներկայացված հավաքածուում ակնոցները միջին չափի են եւ կարմիր գույնի: Դիզայներներն այն համադրել են կարմիր շրթներկի հետ:
spring-summer-2013-eyewear-trends-6
Պաշտպանիչ ակնոցներ: Հետաքրքիր թրենդային ակնոցներից են պաշտպանիչ ապակիներով ակնոցները: Michael Kors-ի կողմից ներկայացված են մեծ կարմիր ակնոցներ, մինչդեռ Milly by Michelle Smith-ի ակնոցների տեսականինթափանցիկ պաշտպանիչ ապակուց է: Tracy Reese-ը ներկայացրել է կլոր սեւ շրջանակներով պաշտպանիչ ակնոց:
spring-summer-2013-eyewear-trends-7
Մեծ շրջանակներ: Գարուն-Ամառ 2015 նորաձեւության ցուցադրություններում տեղ են գտել նաեւ մեծ շրջանակներով ակնոցներ: Rebecca Minkoff-ի հավաքածուում ներկայացված են երկու երանգներով ակնոցներ` սեւ եւ արծաթյա: Gucci-ի կողմիցներկայացված ակնոցները համադրված են հագուստների հետ:
spring-summer-2013-eyewear-trends-8
Հետաքրքիր շրջանակներ: Նմանատիպ ակնոցները ներկայացված են գրեթե բոլոր նորաձեւության ցուցադրություններում: House of Holland-ի կողմից ներկայացված տեսականիում ակնոցները նախշազարդ շրջանակներով են: Carver-ի հավաքածուում ներկայացված են ակնոցներ, որոնք եւ ֆուտուրիստական են եւ նորաձեւ: Calla-ի ակնոցներիշրջանակների զգալի մասը զարդարված է: Նման շրջանակներով ակնոցները կընդգծեն ձեր ամառային տեսքը:
spring-summer-2013-eyewear-trends-9
Զարդարված շրջանակներ: Զարդարված շրջանակներով ակնոցները այս տարի բավականին նորաձեւ են: Prada ապրանքանիշի կողմից ներկայացված ակնոցները զարդարված են պլաստմասե ծաղիկներով: Roberto Cavalli-ն ներկայացնում էմետաղյա շրջանակներով ակնոցներ:

Comments

comments

Hair trends 2017 | madrid airport shuttle service