2015 Աշուն Նորաձև Երանգներ
Այս աշնան նորաձև երանգներն այնքան բազմազան են, որ դժվար է ընտրել լավագույնը:
Մոխրագույն
Կարծում եք, որ մոխրագույնը ձանձրալի և գո՞րշ է: Իսկ ահա դիզայներներ Michael Kors, Stella McCartney, Proenza Schouler և մյուսները դժվար թե համաձայնվեն Ձեզ հետ: Ավելին, նրանց աշուն 2015 հավաքածուներում գերակշռում է հենց այս երանգը:
- Dsquared2
- MANGO
- Isabel Marant Étoile
- Zara
Շագանակագույն
Շագանակագույնը միշտ եղել է նորաձև, սակայն վերջերս կարծես թե նրա մասին մոռացել էին: Այս աշնանը դիզայներներն առաջարկում են ընտրել տաք շոկոլադի երանգներ, որոնք կարելի է համադրել ցանկացած գույնի հետ:
- Acne Studios
- Alice + Olivia
- Ellington
- Via Roma
Դեղին
Բավականին քմահաճ, սակայն աչքի ընկնող երանգ: Պայծառ երանգները նորաձև էին այս գարնանը, և զարմանալի չէ, որ աշնան համար դիզայներներն ընտրեցին նույն շարքի վառ գույներ:
- Zara
- H&M
- Diane Von Furstenberg
- MANGO
Մարսալա
Եվս մեկ աշուն սկսվում է մարսալա երանգով: Այն արդեն դարձել է բոլորիս կողմից սիրված գույն, և այս աշնանը մենք անկասկած կգտնենք գեղեցիկ նմուշներ:
- MANGO
- MANGO
- Whistles
- Acne Studios
Կապույտ
Կապույտի մուգ երանգն ամենահաճախ հանդիպողն է 2015 աշուն հավաքածուներում: Այն մռայլ չէ, սակայն նրա մեջ կա դրամատիկ երանգ: Եթե մուգ երանգների սիրահար եք, կարող եք փոխարինել սևը մուգ կապույտով:
- MANGO
- Zara
- Diane Von Furstenberg
- Zara