2014 Նորաձև Հարսանեկան Զգեստներ

Նորաձևության աշխարհում անդադար փոփոխություններ են տեղի ունենում: Արդեն ներկայացվել են նոր 2014 աշուն ձմեռ թրենդները նորաձևության բոլոր ճյուղերում լինի դա հագուստ, կոշիկ, աքսեսուարներ թե  պայուսակ, սակայն դեռ չեն ներկայացվել հարսանեկան զգեստների նոր հավաքածուները: Անդրադառնալով վերջին ամիսներին ներկայացրած դիզայներական զգեստների հավաքածուներին՝ Ձեզ ենք ներկայացնում 2014 թվականի նորաձև հարսանեկան զգեստների ընտրանի:

Կարճ Զգեստներ

Վերջին ժամանակներում շատ մեծ է հետաքրքրությունը կարճ հարսանեկան զգեստների նկատմամբ: Նմանատիպ զգեստներ ընտրում են այն հարսնացուները, ովքեր ուզում են առանձնանալ ինքնատիպությամբ: Marchesa, Monique Lhuillier, Jenny Packham և Matthew Christopher ներկայացրեցին կարճ հարսակեկան զգեստների մի քանի տեսականի:

embedded_short-wedding-dress-trends-2014

Երկարաթև Զգեստներ

Ժանյակը դարձնում է հարսանեկան զգեստն էլ ավելի նուրբ և եթերային: Նոր սեզոնի թրենդներից է երկար ժանեկավոր թևերով հարսանեկան զգեստները: Նմանատիպ զգեստ կրել է Քեյթ Միդլթոնն արքայական հարսանիքի ժամանակ և միգուցե հենց նրա զգեստի շնորհիվ այսոր ժանեկավոր զգեստն այսքան ճանաչված է:

embedded_lace_sleeve_bridal_dress_trends_2014

Կարճ Քող

Կարճ քողը, ինչպես և կարճ հարսանեկան զգեստը շատ ժամանակակից են: Ամեն դեպքում ոչ բոլորը կհամարձակվեն կրել կարճ զգեստ: Այս պարագայում կարճ քողը հիանալի տարբերակ է:

embedded_short-veils_bridal_dress_trends_2014

Թիկնոցներ

Badgley Mischka, Naeem Khan and Reem Acra և ուրիշ ճանաչված բրենդների նոր 2014 հարսանեկան զգեստների հավաքածուներում ներկայացված են գեղեցիկ թիկնոցներ, որոնք լրացնում են զգեստը:

embedded_bridal-trends-2014-cape_and_bolero

Վարդագույն Զգեստներ

Հարսանեկան զգեստի մասին խոսելիս միանգամից պատկերացնում ենք շքեղ սպիտակ զգեստ, սակայն նոր 2014 հավաքածուներն ուսումնասիրելիս կարելի է հստակ ասել, որ սպիտակն այլևս միակը չի. վարդագույն, մարմնագույն և բաց մոխրագույն զգեստները նախընտրելի են այն դեպքում, եթե ուզում եք դարձնել Ձեր հարսանիքը հիրավի անմոռանալի:

embedded_bridal_dress_color_trends_2014

Փետուրներ

Համարձակ ոճի սիրահարներին դիզայներները ներկայացնում են ժամանակակից հարսանեկան զգեստներ: Փետրավոր կարող է լինել թիկնոցը, գլխարկը կամ հենց զգեստը: Նմանատիպ զգեստներին կարող եք ծանոթանալ Johanna Johnson, Reem Acra և Ines Di Santo հարսանեկան զգեստների նոր հավաքածուներում:

embedded_wedding_dress_feather_trends_2014

Comments

comments

Hair trends 2017