Նորաձև Դիմահարդարում Գարուն/Ամառ 2016

Այժմ ամենապատեհ ժամանակն է բացահայտելու 2016 թվականի  գարուն/ամառ նարաձև դիմահարդարումը, առաջարկված աշխարհահռչակ ոճաբանների և դիմահարդարների կողմից: Այստեղ ներկայացված ցուցումները ձեզ կօգնեն նորաձև և ավելի գրավիչ տեսք ունենալ այս գարնանն ու ամռանը, ինչպես նաև կընդգծեն ձեր բնական գեղեցկությունը: Միակ բանը, որի կարիքը դուք կզգաք՝ թարմ և ավելի արտահայտիչ երանգներն են ձեր դիմահարդարման պայուսակում:

Թխագույն Կրեմtanned makeup for 2016

Խոնավ և միաժամանակ արևայրուք հիշեցող թխագույն քսուքները լավագույն գարնանային և ամառային դիմահարդարման գլխավոր մասն են կազմում: Սրանք բնական փայլով և շատ գայթակղիչ թարմությամբ խոնավեցնող դեմքի կրեմներ են, որ հերթական անգամ դարձել են նուրբ, չշպարված դեմքի տպավորություն թողնող դիմահարդարման գաղտնիքներից: Օգտագործելիս կարևոր է չչարաշահել դիմափոշին, որպեսզի պահպանվի բնականին մոտ փայլը:

Մանուշակագույն Ստվարաներկpurple eyeshadow 2016

Այս տարվա ստվարաներկերի ամենապահանջված գույները ամփոփված են նրբագեղ մանուշակագույնի բոլոր բաց և մուգ երանգներում, որը հնարավություն է ընձեռնում գտնել ձեր մաշկի գույնին համամապատասխան ամենագեղեցիկ երանգը: Խորհուրդ է տրվում օգտագործել նվազագույն քանակության ստվարաներկ, թեթևակի երանգավորելով վերին կոպի հատվածը: Եթե ցանկանում ենք ավելի արտահայտիչ և տոնական տեսք հաղորդել, ապա կարող եք ընտրել սմոքի-այս աչքի դիմահարդարման տարբերակը:

Կապույտ Սուրմաblue eyeliner runway 2016

Կանայք, ովքեր ստվարաներկի փոխարեն ավելի շատ հակված են աչքերն ընդգծել սուրմայով, ապա առաջարկում ենք կապույտ գույնի սուրման, որը շատ հաճախ ենք հանդիպում վերջին նորաձևության ցուցադրությունների ժամանակ: Կապույտ սուրմայի ամենատարածված օգտագործման տարբերակը 2 երանգների միաժամանակ համադրումն է: Այս տարի օգտագործեք կապույտ հեղուկ կամ գելային սուրմաներ, ջրակայուն մատիտներ և սովորական կապույտ սուրմա մարկերներ: Ընտրությունը ձերն է, և հետեվելով հայտնիների օրինակներին դուք հեշտությամբ կարող եք մշակել ձեր դիմահարդարման սկզբունքերին համապատասխան ոճ:

Վառ Շրթներկերberry lipstick 2016

Ի տարբերություն նախորդ տարիների ալ կարմիրի այդքան տարածված լինելուն, այս տարի հանդիպում ենք ավելի վառ շրթներկեր, որոնք մեր դիմահարդարման անբաժանելի մասն են կազմում: Ներկայումս նորաձև են բալի, մորու և այլ հյութեղ հատապտուղների երանգները, որոնք ներդաշնակ փայլ և գրավչություն են հաղորդում շուրթերին: Հատկաշնական է շեշտել, որ որքան բնականին մոտ է ընտված շրթերկի գույնը, այնքան գեղեցիկ է արդյունքը:

Կատվային Աչք Դիմահարդարումcat eye makeup 2016

Հենց այն ժամանակ, երբ աչքի դիմահարդարման կատվային ձևը թակեց նորաձևության դռները, բոլորը հասկացան, որ սա հավերժական թրենդ է: Եվ իսկապես, կատվային աչքի դիմահարդարումը համար 1-ն է ամբողջ աշխարհում և չի պատրաստվում իր տեղը զիջել որևէ այլ աչքի նորաձև դիմահարդարման տարբերակի, նույնիսկ 2016-ին: Այն շարունակում է հաստատուն և վստահ քայլերով մտնել կանանց դիմահարդարման աշխարհ, թույլ տալով յուրովի բացահայտել և զգալ իր անկրնկելի շքեղությունը:

Comments

comments

Hair trends 2017