Դիզայներական Ժակետներ Աշնան Համար
Համոզված եմ բոլորս էլ ատում ենք այն փաստը, որ պետք է հրաժեշտ տանք ամռանը և ամառային զգեստապահարին: Այնուամենայնիվ տարվա բոլոր եղանկներն էլ ունեն իրենց գրավչությունը: Ինչու՞ այս աշնանը չփոխարինենք մեր բայկերական կաշվե բաճկոնները որևէ այլ թարմ և նորաձև շնչով ողողված ժակետներով: Պետք է խոստովանենք, որ նորաձևություն բավականին արագ է փոխվում և անգամ դժվար է նրան համահունչ քայլելը:Շքեղ Երեկոյան Ժակետ
Այս շքեղ ժակետը հիանլի տարբերակ է ձեր երեկոյան ժամադրության համար: Երբ դժվարանում եք ընտրել որևէ ժակետ, որը կսազի ձեր բոլոր զգեստների հետ, պետք է հիշեք որ զգեստապահարանում ունեք այսպիսի մի ժակետ, որ կարելի է հարմարացնել թե՛ ջինսերի և թե՛ զգեստների հետ:Էլեգանտ Պիջակ
Gucci հանրահյտ բրենդի դիզայներ Alessandro Michele-ը ստեղծել է գեղեցիկ արվեստի գործ, որը ներշնչանքի աղբյուր կարող է հանդիսանալ մի շարք այլ երիտասարդ դիզայներների համար: Պարզ բայց և շքեղ կապույտ պիջակը արված էր մի քանի երանգների մեջ: Աչքի ընկնող էլեմենտը կարմիր սիրտն էր դանակով հանդրձ:Կաշվե Բաճկոն
Եթե այդպես էլ չես կարողանում հրաժեշտ տալ կաշվե բաճկոններին, պետք չէ:Բայց այս աշնան համար ավելի նորաձև են համարվում էլեգանտ և կառուցվածքը ընգծող կաշվե բաճկոնները: Լավագույն օրինակը ներկայացված է ներքևում:Բլազեր
Թերևս այս ժակետի անվանումը կարող է անծանոթ թվալ, բայց պետք է նշեմ որ այս ժակետները սպորտայինի և կլասիկի միախառնուրդն է: Հայտնիները արդեն հասցրել են համադրել այս գեղեցիկ ժակետները առօրյա ոճերի հետ: Հենց այս ներկայացված նմուշը մեզ է առաջարկում հայտնի Balmain բրենդը:Բոմբեր (Bomber) Ժակետներ
Այս բաճկոնները նունպես նորաձև են և աչքի են ընկնում իրենց անկանոն դիզայնով: Միանգամայն պարզ է, որ սրանք անհնար է համադրել էլեգանտ զգեստների հետ: Բոմբերները հիանալի են նայվում ջինսե տաբատների հետ: Այսպիսի բոմբերները կարղ ենք տեսնել Sacai հավաքածույում: