Դեղահաբեր Moschino-ից 2017-ի Համար

Արդեն վաղուց դիզայներները սկսել են աշխատել 2017 թվականի նորաձևության համար: Նրանք ջանք ու եռանդ չեն խնայում ձեզ ներկայացնելու իրենց կողմից ստեղծված թե՛ աքսեսուարների և թե՛ հագուստեղենի վերջին հավաքածուները: Նրանցից ոմանք փորձում են յուրահատուկ մոտեցում ցուցաբերել իրենց իսկ կողմից ստեղծած իրերին և տարբերվել մյուսներից: Նորաձրության աշխարհում ամեն մի մանրուք արդարացված է, քանի որ առանց այդ փոքրիկ դետալների ձեր լուքը լիակատար լինել չի կարող:moschino capsule bagԻսկ հիմա անցում կատարենք մեր բուն թեմային, որը անմիջական կապ ունի Moschino հանրահայտ բրենդի հետ: Մինչ աշխարհը հմայված էր Ralph Lauren-ի <<տես հիմա, գնիր հիմա>> հավաքածույով հայտնի դիզայներ Jeremy Scott-ը զբաղված էր Moschino-ի նոր հավաքծուն ստեղծելով: Սկզբում մենք բախտ ուեցանք տեսնելու արջի տեսք ունեցող ապրանքներ և մի շարք այլ տարօրինակ հավաքածուներ: Այս անգամ մեզ ի՞նչ է սպասվում, միթե՞ դեղահաբեր: Որքան էլ որ զարմանալի թվա, բայց այո: Moschino-ի դիզայները այս անգամ ոգեշնչվել է հասարակ դեղահաբերից և ստեղծել յուրատիպ հավաքածու: Արդեն բոլոր նորաձևության հետևոդները փորձում են ձեռք բերել այս ինքնատիպ և տաբերվող իրերը:moschino capsule collection

cool moschino capsule collection 2017

moschino capsule dressJeremy Scott-ը կարողացել է հասարակ պայուսակները վերածել դեղի տուփերի, նույնը կատարելով նաև հեռախոսների աքսեսուարների, վերնաշապիկների և այլ իրերի հետ: Նա նույնիսկ ներառել է հայտնի արտահայուտությունը, որը ասում է << եկեք ասենք ոչ դեղահաբերին>>: Թերևս կարող ենք <<ոչ>> ասել դեղահաբերին, բայց Moschino-ի վերջին հավաքածուին չեմ կարծում:  moschino capsule t shirt

 

moschino capsule collection 2017

Comments

comments

Hair trends 2017