Գարուն/Ամառ 2016 Նորաձև Գլխարկներ

Այն ամենը, ինչ մենք ընտրում ենք եզրափակելու և լավագույնս ներկայացնելու մեր ոճն ու ճաշակը, մեծամասամբ արտացոլվում է պայուսակների, կոշիկների, ակնոցների, գլխարկների և այլ անհրաժեշտ աքսեսուարների տեսքով։ Գարուն/Ամառ 2016-ի նորաձև գլխարկենրի տեսականին մեզ հուշում է, որ մենք առավել ուշադիր պետք է լինենք դրանք ճիշտ կրելու հարցում, քանի որ տեսականին բավական բազմազան է և հետևաբար պահանջում է նրբաճաշակ համադրություն։ Այստեղ ներկայացված է լավագույն գլխարկների տեսականին, խիստ դասականից մինչև հարմարավետ սպորտայինը։

Լայնեզր ԳլխարկներBrimmed Hats for women 2016

Լայն եզրերով գլխարկներն այս տարի Zadig & Voltaire-ի, Greg Lauren-ի և Temperley London-ի լավագուն թրենդներն են։ Դրանք դասական գլխարկների ընտրության հիանալի հնարավորություն են ընձեռնում էլեգանտի սիրահարներին։ Լայնեզր գլխարկները հիմնակնում ամփոփված են միագույն դեղինից մինչև կարմրավուն դարչնագույնի երանգներում շրջանակված ատլասե ժապավեններով։ Հետևյալ համադրությունը շատ համահունչ է գարնանն ու ամռանը և կարող է բավական դրական անդրադառնալ ձեր տրամադրությանը։

Դույլաձև ԳլխարկներBucket Hats for women 2016

Այնպիսի համաշխարհային նորաձևության տներ, ինչպիսիք են BCBG Max Azria-ը, Tommy Hilfiger-ը և Jil Sander-ը ներկայացել են հարմարավետ դույլաձև գլխարկենրի հավաքածուներով։ Սրանք գեղեցիկ և արևապաշտպան գխարկներ են երկար զբոսանքների և էքսկուրսիաների համար։ Հիմնականում հանդիպում ենք գունագեղ և պարծառ դիզայներական լուծումներով աչքի ընկնող գլխարկների, որոնք իդեալական են ցանկացած սպորտային համազգեստի հետ համադրելու համար և թույլ են տալիս ստեղծել գրավիչ աղջկական ոճ։

Բեյսբոլ ԳլխարկներBaseball Caps for women 2016

Թերևս ամենասպորտային գլխարկների տեսականին կանանց համար բեյսբոլյան ոճով ոգեշնչված գլխարկներն են։ Դրանք ներկայացվել են Chanel-ի և Alexander Wang-ի գարուն/ամառ գլխարկեների հավաքածուներում։ Ի տարբերություն շատ այլ գլխարկների, բեյսբոլ գլխարկները կարելի է կրել տարբեր ձևերով ըստ կրողի նախասիրությունների։ Դրանք հանդիպում են ինչպես ուղիղ այնպես էլ ետ շրջած տարբերակներով։

Ֆրանսիական Բերետներfrench berets for women 2016

Բերետները կրկին վերադարձել են և այժմ դրանք ներկանայում են բազմազան նորաձև լուծումներեվ։ Բրդյա և բամբակյա փափուկ ֆրանսիական բերետները  ստեղծում են հիանալի կանացի մթնոլորտ և առանձնանում են իրենց նրբությամբ։ Սրանք համարվում են Gucci-ի 2016 թվականի ամենապահանջված գլխարկները։ Գերիշխող գույներն են սպիտակը, կաթնագույնը, դարչնագույնը, նուրբ պաստելային երանգներն ու գծավոր դիզայնները։

Հելունագործ Գլխարկներ

Crocheted Hats 2016 runway

Ամենագրավիչ բանը հելունագործ գլխարների մեջ այն է, որ դրանք ցանցատիպ են և հետևաբար համապտասխանում են տաք գարնան և ամառվա շոգ եղանակներին։ Բացի այդ, հելունագործ գլխարկները և՛ հարմարավետ են և՛ գեղեցիկ։ Դրանք ընդգծում են կանացի հմայքն ու գրավչությունը։ Gucci-ի 2016-ի թրենդային գլխարկների շարքում մենք հաճախ ենք հանդիպում հելունագործ գլխարկներ։

Լողափնյա ԳլխարկներBeach-Ready Straw Hats for women

Առավել քան ակնհայտ է, որ մեքսիական ոճով ոգեշնչված լայնեզր գլխարկները լավագույնն են լողափում կրելու համար։ Դրանք իրենց յուրահատուկ տեղն ունեն Greg Lauren-ի գլխարկների հավաքածուում և փայլում են իրենց ծաղկավոր ու նուրբ ժապավեննրով։ Այս տարի ամռանը մի՛ մոռացեք ձեզ հետ վերցնել այս ոճի մեկ գլխարկ լողափ գնալիս։

Comments

comments

Hair trends 2017