Այս Ձմռան Նորաձև Գույները
Չգիտես ինչու բոլորը կապում են ձմեռը մուգ և որոշ առումներով անհետաքրքիր գույների հետ: Կանանց մեծ մասը նախընտում է կրել մուգ երանգի վերարկուներ և զգեստներ: Որպեսզի ապացուցենք որ ձմեռը միայն մուգ երանգների համար չէ, Ձեզ ենք ներկայացնում այս ձմռան նորաձև գույները: Եթե սիրում եք հետևել նորաձևության վերջին տենդենցներին ապա վստահ եմ որ կհավանեք այս երանգները:Պաստելային Երանգներ
Երբևէ մտածել ե՞ք ձմռանը պաստելային երանգենր կրել: Եթե ոչ, ապա ճիշտ ժամանակն է, որպեսզի թարմացնեք Ձեր զգեստապահարանը: Պաստելային գույները այս ձմռան ամենաթրենդային երանգներն են համարվում: Այնուամենայնիվ կարևոր է իմանալ թե ինչպիսի աքսեսուարներ պետք է կրել ճիշտ համադրություն ստեղծելու համար:
Մոխրագույն
Այս գույնը նրանց համար է, ովքեր վառ գույների սիրահար չեն և միշտ նախապատվությունը տալիս են համեստ և աչքի չընկնող գույներին: Մոխրագույնի հետ ավելի հեշտ է աքսեսուարներ ընտրել քան պաստելային գույների:Դեղին Գույն
Դեղինը նույնպես ընդգրկված է ամենանորաձև համարվող երանգների շարքերում: Դեղինը հիանալի ընտրություն է ձմռան համար, քանի որ այն որոշ չափով կլրացնի արևի պակասը և ամբողջ օրը բարձր տրամդրություն կպարգևի կրողին:Մուգ Կանաչ
Ինչ որ ընտություն կատարելիս միշտ հիշեք որ Ձեր կատարած ընտրությունը խոսում է Ձեր բնավորության և նախընտրություննրի մասին: Թերևս կանաչը բավականին համարձակ բայց թրենդային ընտրություն կարող է համարվել:Կարմիր
Կանցիություն և սեքսուալություն խորհրդանշող կարմիր երանգը երբեք էլ դուրս չի եկել նորաձևության աշխարհից: Կանանց ամենասիրելի գույներից մեկը դեռևս չափազանց արդիական է: