Ամառ 2016 Թրենդային Ակնոցներ

Յուրաքանչյուր դետալ մեր արտաքինում կարևոր դեր է խաղում։ Նույնիսկ աննշան թվացող աքսեսուարը կարող է կամ ավելորդ, կամ բավականին համահունչ լինել մեր ընդհանուր տեսքի համար։ Այս պարագայում հատկանշական է աքսեսուարների ճիշտ համադրությունը հագուստի և մնացած աքսեսուարների հետ։ Տարվա ամենաշոգ և հաճելի եղանակին մենք հաճախ ենք պաշտպանում մեր աչքերն արևի կիզիչ ճառագայթներից, սակայն այն փաստը, որ ամեն տարի նորաձևության մեջ նորանոր փոփոխություւներ են լինում պարատվորեցրեց մեզ  այս անգամ ներկայացնել ամառ 2016-ի թրենդային ակնոցների տեսականին։

Անդրադարձ ՈսպնյակներReflective Sunglasses 2016

Սա անշուշտ այս տարվա ամենահետաքրքիր թրենդն է իր առավել գրավիչ դիզայներական լուծումով։ Այն իրենից ներկայացնում է պաշտպանիչ արևային ակնոց անկրկնելի անդրադարձ ազդեցությամբ, որն արտահայտվում է լույսի առկայության պայմաններում և է՛լ ավելի գեղեցիկ է պայծառ արևային եղանակի համար։ Անդրադարձ ակնոցներ կարելի է հանդիպել տարբեր գունավոր ոսպնյանկներով։

Կատվային ԱչքCat Eye sunglasses 2016

Եթե ձեզ գրավում են կատվային աչքի դիզայնով ակնոցներ, ապա շտապենք ուրախացնել։ Կատվային աչքը 2016 թվականի ամռան ամենամեծ թրենդների շարքում զբաղեցրել է ամենապահանջվածների հորիզոնականը։ Դրանք բավականին արտահայտիչ և նուրբ շրջանակներով ակնոցներ են և հանդիպում են գրեթե ամենուր։ Այս թրենդը գրավիչ է և կարող է ընդգծել ձեր կանացիությունը։

Օմբրե ՈսպնյակներOmbre sunglasses

Օմբրե մազեր, օմբրե շուրթեր, օմբրե եղունգներ, օմբրե հագուստներ և ի վերջո՝ օմբրե աքսեսուարներ, որտեղ իրենց անփոխարինելի տեղն ունեն ակնոցները։ Թերևս քչերը գիտեն, որ այս համաշխարհային թրենդը ներշնչված է ռետրո ոճով։ Մինչ կհայտվեին օմբրե մազերն ու շուրթերը, օմբրե շրջանակներով ակնոցներն արդեն տարածված թրենդներ էին, և թեպետ դրանք ժամանակի հետ դարձան մոռացված, այժմ կրկին նորաձևության աշխարհում են նորարար և ժամանակակից արտահայտումներով։

Առանց Շրջանակի ԱկնոցներRimless Glasses for women 2016

Չնայած այն տարածված կարծիքին, որ առանց շրջանակների ակնոցներն այդքան էլ նորաձև չեն, շատ հայտնիներ նախապատվություն են տալիս դրանց օրիգինալ և աչքի ընկնող կառուցվածքին։ Վերջերս այս ակնոցները համարվել են 2016-ի թրենդներ շնորհիվ Chanel-ի և Roberto Cavalli-ի։

Դեղին ՈսպնյակներYellow sunglasses for spring 2016

Պայծառ, <<ուրախ>, տրամադրություն բարձրացնող դեղին ոսպնյակներով ակնոցները լավագույն թրենդներն են արկածախնդիր և աշխույժ աղջինկերի համար։ Դրանք ոչ միայն առանձնացնում են ձեզ ամբոխից, այլ նաև արտայատում են ձեր վառ անհատականությունն ու բնավորությունը։

Գունավոր ՈսպնյակներColorful sunglasses summer 2016

Եվ է՛լ ավելի հետաքրքրաշարժ արտահատյչականությամբ գունավոր ոսպնյակներով ակնոցները կուրախացնեն այն երիտասարդ աղջիկներին, ովքեր հոգնել են իրենց սովորական ստանդարներին համպատասխանող ակնոցներից և փնտրում են ավելի թարմ, օրիգինալ և գեղեցիկ մոտեցում իրենց գրավիչ աչքերն արևից պաշտպանելու համար։

Comments

comments

Hair trends 2017