Ամառային Զգեստներ 2014

Ի՞նչը կարեղ է ավելի գեղեցիկ լինել, եթե ոչ աամառային գունավոր կամ ծաղկավոր զգեստը: Իսկապես, կինն ավելի հմայիչ և կանացի է շրջազգեստով, քան տաբատով: Բացի հմայիչ լինելուց ամռան շոգ եղանակին շատ ավելի հարմար է կրել թեթև շրջազգեստ: Հաշվի առնելով այս անվիճելի առավելությունները՝ դիզայներները ներկայացրեցին ամառային զգեստների բոլորովին նոր ընտրանի՝ գեղեցիկ նախշերով և վառ գույներով: Ահա ևս մի ընտրանի, որը ներկայացնում է 2014 թվականի ամառային զգեստների գեղեցիկ նմուշներ:

how_to_wear_a_maxi_sundress_fashionisers-620x548

Ամառային զգեստի գլխավոր առանձնահատկություններից է թեթև և բնական կտորը, որն առավել հարմար է բարձր ջերմաստիճանի պայմաններում: Բնական կտորը թույլ է տալիս մարմին շնչել, չի ճմռթվում, և այն հարմար կլինի կրել թե՛ ցերեկը, թե՛ երեկոյան: 

Համաձայն 2014 ամառ նորաձևության թրենդների, զգեստները հիմնականում վառ գույների են կամ նախշերով: Ամռան ամենանորաձև նախշը ծաղիկներն են: Կարճ ծաղկավոր զգեստն անտարբեր չի թողնի ոչ մեկին:

Ավելի դասական և պաշտոնական ոճի համար կարող եք ընտրել միագույն ծնկին հասնող զգեստ, որը կարելի է համադրել դասական կոշիկներով և սանրվածքով:

Ազատ ամառային ոճի համար Դուք հնարավորություն ունեք ընտրելու ցանկացած գույնի և կտրվածքի զգեստ: Եթե Դուք համարձակ եք, և Ձեր կառուցվածքը թույլ է տալիս կրել կարճ շրջազգեստ, ընտրեք ցանկացած վառ գույնի կարճ զգեստ, համադրեք այն բարձրակրունկ կոշիկներով կամ սանդալներով և Դուք կունենաք շլացուցիչ տեսք:

Ամռան ոճի անբաժանելի մասն են կազմում զարդերն ու աքսեսուարները: Ձեր ամառային զգեստն էլ ավելի գրավիչ դարձնելու համար փնտրեք լավագույն համադրությունը. կարող եք ընտրել գեղեցիկ արևային ակնոցներ, թևնոց կամ վզնոց (եթե զգեստն ունի համապատասխան բացվածք):

style_tips_for_wearing_a_sundress_fashionisers-620x526

ways_of_wearing_a_sundress_fashionisers-620x491

Comments

comments

Hair trends 2017