Լիբանանցի դիզայներ Զուհաիր Մուրադը ներկայացրել է Գարուն 2013 հավաքածու
Հանրահայտ լիբանանցի դիզայներ Զուհաիր Մուրադը թողարկել է գրավիչ, նրբագեղ եւ շքեղ հավաքածու` բացառիկ տեսականի 2013 թվականի գարնանային սեզոնի համար: Հավաքածուն ներկայացնում է բարձրակարգ նորաձեւության ոճ` ոսկեգույն շքեղ եւ սեքսուալ զգեստներ:
Գերազանցությունը ձեռք է բերվում ծանր աշխատանքի արդյունքում եւ ակնհայտ է յուրաքանչյուր մանրուքում, որը բնորոշ է լիբանանցի դիզայների գործունեությանը: Նրա նոր զարմանահրաշ հավաքածուն բավականին նրբագեղ է, որում օգտագործված են ոսկեգույն եւ արծաթագույն երանգներ:
Բեյրութում ապրող դիզայները սիրված է նաեւ աշխարհահռչակ աստղերի կողմից, ինչպիսիք են` Թեյլոր Սվիֆթ, Ջենիֆեր Լոպես, Շակիրա, Քեթի Փերի եւ այլն: Եվ ակնհայտ է, թե ինչու են այս աստղերը սիրում նրան:
Հավաքածուն ներառում է սահող երեկոյան զգեստներ, որոնք ցանկալի են եւ շքեղ: Իհարկե, այս զգեստներն ամենօրյա կրելու համար չեն. դրանք իսկական արվեստի գործեր են: Զգեստներից յուրաքանչյուրը կրում է այնպիսի դետալներ, որը նայողին ստիպում է ժամերով աչք չկտրել դրանից: Հատկանշական է նաեւ, որ այս հավաքածուն պատրաստված է բարոկկո ոճով: Հավաքածուում տեղ են գտել նաեւ նոր հարսանեկան զգեստներ, որոնց մասին կերազի ցանկացած հարսնացու: