Զուհար Մուրադ 2015 Գարուն/Ամառ Հավաքածու

Լիբանանցի դիզայներ Զուհար Մուրադը դարձել է ժամանակակից նորաձևության աշխարհի թերևս ամենաճանաչված անուններից մեկը: Ամեն տարի նա թողարկում է շքեղ զգեստների նոր տեսականի, որի մեջ ներառված զգեստները կարճ ժամանակում հայտնվում են կարմիր գորգին կամ մեկ այլ իրադարձության ժամանակ:

Zuhair_Murad_spring_summer_2015_collection1

Նոր գարուն/ամառ 2015-ի համար դիզայները ներկայացրեք նույքան շքեղ և յուրահատուկ զգեստներ, որոնք անկասկած կգրավեն միլիոնավոր կանանց սրտեր: Զուհար Մուրադ զգեստների առանձնահատկությունը ոչ միայն յուրահատուկ կտրվածքն է, այլ նաև թանկարժեք կտորը, որը յուրաքանչյուր զգեստ դարձնում է  արվեստի գործ:

Ինչպես յուրաքանչյուր հավաքածուի զգեստ նոր գարուն/ամառ հավաքածուի համար դիզայներն օգտագործել է շղարշե կտորներ և ժանյակ: Ժանյակի և շղարշի համադրությունն անտարբեր չի թողնի նույնիսկ ամենախիստ նախասիրություններ ունեցողին: Նոր հավաքածուի համար դիզայները ցուցադրեց ամենանրբագեղ և նրբաճաշակ զգեստներ: Հավաքածուն բաժանված է մի քանի ենթաբաժինների ըստ զգեստների գույների: Դասական սև ու սպիտակի սիրահարների համար Զուհար Մուհադը նեկայացրեց ցնցող զգեստների նմուշներ, որոնք ավելին են, քան պարզապես զգեստը: Հավաքածուն ընդգրկում է վառ կարմիր, մանուշակագույն, դեղին, սպիտակ և հատուկ սև ու սպիտակ զգեստների շարք նուրբ գունավոր ծաղկե նախշերով, որոնք իդեալական տարբերակ են ամառվա համար:

Բացի սև ու սպիտակից Զուհար Մուրադ նոր հավաքածուն ներկայացրեց ավելի պայծառ գունային գամա: Նման վառ աչքի ընկնող գույները, համադրված ամենանուրբ շղարշով և ժանյակով, ստիպում է կանանց սրտերն ավելի արագ աշխատել:

Zuhair_Murad_spring_summer_2015_collection2

Zuhair_Murad_spring_summer_2015_collection4

Zuhair_Murad_spring_summer_2015_collection5

Zuhair_Murad_spring_summer_2015_collection8

Zuhair_Murad_spring_summer_2015_collection9

Zuhair_Murad_spring_summer_2015_collection10

Zuhair_Murad_spring_summer_2015_collection11

Zuhair_Murad_spring_summer_2015_collection12

Zuhair_Murad_spring_summer_2015_collection7

Comments

comments

Hair trends 2017