Ձմեռ 2014 Մուշտակների Հավաքածու

Համաշխարհային ճանաչում ունեցող դիզայներական տները և բրենդներն արդեն ներկայացրել են ձմեռ 2014 հավաքածուները: Ավելին, անցնելով առաջ՝ նրանք ներկայացրեցին 2014 գարուն-ամառ հավաքածուներ: Նախքան գարնան հավաքածուներին անդրադառնալն արժի աչքի անցկացնել ձմեռ 2014 մուշտակների հավաքածուն, որի լավագույն նմուշները ցուցադրվել են վերջին նորաձևության ցուցադրությունների շրջանակներում:

hot-fashion-trends-fall-winter-2013-2014-crazy-fur-4-480x240

Չնայած այն փաստին, որ 2014 ձմռան համար ընտրվել էին ավել մեղմ երանգներ, ներկայացված մուշտակների հավաքածուն բոլորովին շեղվել է այս տենդենցից: Հատկանշական է, որ բոլոր դիզայներներն ընտրել էին վառ գույներ և նախշեր մուշտակների և մորթե իրերի համար: Դժվար է ասել այս տենդենցը ճանաչում կունենա, թե կմնա կոնցեպտուալ ոճ, սակայն, անկասկած, կգտնվեն կանայք, ովքեր կցանկանան աչքի ընկնել և կընտրեն նմանատիպ վառ գույնի մուշտակներ:

Բացի վառ գույներից, դիզայներնեը ավելի համարձակ լուծումներ են առաջարկում՝ ներկայացնելով վառ գույների շլացուցիչ համադրություններ: Դեղին, կանաչ, էլեկտրիկ կապույտ, ալ կարմիր, նարնջագույն, ինչպես նաև դասական սև ու սպիտակի համադրություն և մոխրագույնի երանգներ:

Բացի մուշտակներից 2014 ձմեռ հավաքածուն առաջարկում է նորաձև ու շքեղ մորթե թիկնոցներ, ժիլետներ և գլխարկներ:  Իհարկե պետք չէ մոռանալ, որ ներկայացված նմուշները պատրաստված են արհեստական մորթուց, քանի որ այժմ ակտիվորեն քարոզվում է կենդանիների պաշտպանութնունը և սպանությունների կրճատումը հանուն շքեղության:

hot-fashion-trends-fall-winter-2013-2014-crazy-fur-5-480x240 hot-fashion-trends-fall-winter-2013-2014-crazy-fur-1-480x240 hot-fashion-trends-fall-winter-2013-2014-crazy-fur-2-480x240 hot-fashion-trends-fall-winter-2013-2014-crazy-fur-3-480x240

Comments

comments

Hair trends 2017