Versace-ն լողազգեստների եւ ներքնազգեստների հավաքածու է թողարկել

Versace հանրահայտ ապրանքանիշը թողարկել է լողազգեստների եւ ներքնազգեստների Գարուն-Ամառ 2013 հավաքածու` նախատեսված եւ կանանց, եւ տղամարդկանց համար: Ապրանքանիշը պահպանել է իր ուրույն ոճը եւ ձեռագիրը` ներկայացնելով ցնցող տեսականի:

Versace-2

Իտալացի մոդել եւ Versace նորաձեւության տան առանցքային դեմք Դոնատելլա Վերսաչեն նշել է, որ այս լողազգեստները եւ ներքնազգեստները նախատեսված են այն կանանց եւ տղամարդկանց համար, ովքեր ցանկանում են գրավիչ եւ սեքսուալ տեսք ունենալ:  Հավաքածուում ներկայացված տեսականին պատրաստված է նուրբ եւ գրավիչ կտորից, որը միանգամից ուշադրություն է գրավում:

Versace-3

Versace-ի Գարուն-Ամառ 2013 հավաքածուի ցուցադրությունը տեղի է ունեցել Միլանում: Հարկ է նշել, որ հավաքածուն ներկայացնում են հայտնի մոդելներ: Ապրանքանիշի այս հավաքածուն կարելի է ձեռք բերել Versace բուտիկներում եւ ամբողջ աշխարհում տարածված ապրանքանիշի մասնագիտացված խանութներում:

VersaceVersace-1

Comments

comments

Hair trends 2017