Suboo-ն ներկայացրել է Գարուն-Ամառ 2013 լողազգեստների հավաքածու

Շատ կանայք անտեսում են ծովափնյա նորաձեւությունը: Նրանք կրում են ջինսե շորտեր ինչ-որ շապիկի հետ եւ մտածում, որ հիանալի տեսք ունեն: Չի կարելի մեղադրել նրանց, քանի որ նրանք, իսկապես, լավ տեսք են ունենում նման հագուստներում, սակայն դիզայներները գիտեն, որ կան շատ ավելի լավ ընտրություններ: Իսկ Suboo ապրանքանիշի կողմից առաջարկված լողազգեստների հավաքածուն հենց դրա վառ ապացույցն է:

suboo-swim-2013-1

Ապրանքանիշը Գարուն-Ամառ 2013 հավաքածուն ներկայացրել է Միլանի Նորաձեւության շաբաթի շրջանակներում: Այն ներառում է լողազգեստների հետաքրքիր տեսականի, որը յուրահատուկ տեսք կհաղորդի: Հավաքածուն ներառում է ոչ միայն բազմաոճ լողազգեստներ, այլեւ ծովափնյա զգեստներ, տոպեր:

suboo-swim-2013-7

Համադրված աչք ծակող բիժուտերիայի եւ սանդալների հետ` լողազգեստները հիանալի հնարավորություն են ծովափում գրավիչ տեսք ունենալու համար:

[nggallery id=42]

Comments

comments