Gianfranco Ferre-ի աշնանային հավաքածուն` Փարիզի նորաձեւության շաբաթի շրջանակներում

Gianfranco Ferre ապրանքանիշը Փարիզի նորաձեւության շաբաթի շրջանակներում հանդես է եկել Աշուն 2013 հավաքածուի ցուցադրությամբ: Հավաքածուում ներկայացված ինքնատիպ հագուստներն աչք են շոյում գեղեցիկ կտրվածքով եւ նրբագեղ դետալներով: Հագուստների ոճն ինչ-որ առումով կարելի է համարել ֆուտուրիստական: Նեղ իջնող տաբատները, համադրված սահող կտորից կարված հագուստների հետ, կանացիություն եւ նրբագեղություն են հաղորդում:

sturctural-aesthetics-at-gianfranco-ferre-fall-2013-show-39

Հավաքածուում տեղ գտած տեսականիից որոշները ներառում են վզի մետաղյա եւ կաշվե աքսեսուարներ, որոնք ամազոնյան զգացողություններ են առաջացնում: Մյուս հագուստները համադրված են գոտիներով, որոնք օգնում են լայն հագուստները իրանին ընդգծելու համար:

sturctural-aesthetics-at-gianfranco-ferre-fall-2013-show-2

Հագուստները պատրաստված են ատլասից, բրդից եւ կաշվից: Հագուստներն աչքի են ընկնում գունային բազմազանությամբ` բեժ, դարչնագույն: Կոշիկները պարզապես շքեղ տեսք ունեն: Դրանք պատրաստված են սեւ կաշվից, ինչպես նաեւ արծաթագույն, դարչնագույն եւ մետալիկ գույն ունեն: Ընդհանուր առմամբ, հավաքածուն կանացի եւ գեղեցիկ է:  hairstyles-galaxy.com

[nggallery id=101]

Comments

comments

Hair trends 2017