Գարուն 2014 Տղամարդանց Հավաքածուներ; Լոնդոնի Նորաձևության Շաբաթ

Լոնդոնի նորաձևության շաբաթը կարելի է համարել փակված, սակայն դեռ ոչ բոլոր հավաքածուներն են քննարկվել, և ոչ բոլոր ցուցադրություններն են աչքի անցկացվել: Չնայած նրան, որ խոսքը գնալու է տղամարդկանց հավաքածուների մասին, ներկայացվող նմուշները բավականին հետաքրքիր են և գունագեղ: Ինչպես նշվել է բազմիցս 2014 գարուն-ամառ նորաձևությունը բավականին հետաքրքիր է և լի գույներով: Հետևելով այս կանոնին՝ ճանաչված բրենդները ցուցադրեցին իրենց լավագույն նմուշները նոր սեզոնի համար:

london-mens-fashion-week-to-start-springsummer-2014-season-1-480x462

Լոնդոնի նորաձևության շաբաթն սկսվեց Alexander McQueen, Burberry Prorsum, Topman Design, Lee Roach, Nicole Farhi ցուցադրություններով: Ինչպես ցանկացած նորաձևության շաբաթ Լոնդոնում տեղի ունեցած ցուցադրությունները գրավեցին մեծ ուշադրություն:

Տղամարդկանց ցուցադրությունները սկսվեցին Margaret Howell-ի դասական հավաքածուի ցուցադրությամբ: Հիմնական գունային գամման կապույտի երանգներն էին, որոնք նորաձև են լինելու 2014 գարնանը:

Burberry Prorsum գարուն հավաքածուն ավելի պայծառ և գունագեղ էր, քան նախորդը: Շեշտը դրված էր գունավոր աքսեսուարների վրա՝ փողկապներ, շարֆեր և կոշիկներ:

london-mens-fashion-week-to-start-springsummer-2014-season-4-480x477

Lee Roach 2014 գարուն/ամառ հավաքածուն ներառում էր ազատ ոճի նմուշներ, որոնք նորաձև են լինելու:

Kolor-ի կողմից ներկայացված հավաքածուն ուներ արվեստի ուղղվածություն: Լիովին դասական նմուշները համադրված էին ծաղկավոր նախշերով: Նման ծաղկավոր կոստյումը չի մնա աննկատ, սակայն նման կոստյումը հարմար կլինի միայն հատուկ դեպքերում:

london-mens-fashion-week-to-start-springsummer-2014-season-3-480x483london-mens-fashion-week-to-start-springsummer-2014-season-2-480x484london-mens-fashion-week-to-start-springsummer-2014-season-5-480x475

Comments

comments