Շքեղ ներքնազգեստներ` Women Secret-ի կողմից

Ցանկացած տղամարդ գիտակցում է, որ դժվար է հասկանալ` ինչ է կինը ցանկանում, սակայն բոլորն էլ գիտեն, որ կինը երբեք չի հրաժարվում գեղեցիկ ներքնազգեստից: Իսպանական Women Secret ապրանքանիշը կարողանում է ինքնատիպ հավաքածուների միջոցով բավարարել կանանց: Վերջերս ապրանքանիշը ներկայացրել է Գարուն-Ամառ 2013 ներքնազգեստների հավաքածու, որն ամառային տրամադրություն կհաղորդի ներքնազգեստի պահարանին:

women-secret-spring-summer-2013-149

Հավաքածուում ներառված ներքնազգեստները նրբագեղ պաստելային երանգներ են կրում եւ զարդարված են գեղեցիկ ժանյակներով: Միանշանակ նրբագեղ եւ կանացի այս ներքնազգեստները գրավիչ եւ գայթակղիչ տեսք կհաղորդեն կանանց:  Հավաքածուի տեսականին ներկայացված է առաջիկա սեզոնների թրենդային գույներով` բաց վարդագույն, կապույտ եւ կանաչ, ինչպես նաեւ ավանդական սեւ:

women-secret-spring-summer-2013-150

Ոճային բազմազանությամբ աչքի ընկնող ներքնազգեստները նախատեսված են տարբեր ճաշակ եւ կազմվածք ունեցող կանանց համար: Ընդհանուր առմամբ, հավաքածուն թրենդային է, հարմարավետ եւ գրավիչ:

women-secret-spring-summer-2013-156

[nggallery id=76]

Comments

comments

Hair trends 2017