Red Valentino-ն ներկայացրել է անակնկալներով լի հավաքածու

Red Valentino ապրանքանիշը հետաքրքիր անակնկալ է պատրաստել գեղեցիկ սեռի ներկայացուցիչների համար` վերջերս ներկայացնելով Գարուն-ամառ-2013 նախահավաքածուն: Այն ընդգրկում է շլացուցիչ վարդագույն ծաղկավոր հագուստների տեսականի, որոնք եթերային տեսք կհաղորդեն ցանկացած կնոջ: Հավաքածուի տարրերն իսկապես կանացիություն են ներշնչում, որն ապրանքանիշը ցուցադրում է նորաոճ զգեստների, կիսաշրջազգեստների, վերնաշապիկների եւ վերարկուների միջոցով, սակայն հավաքածուի անկրկնելիությունը գույների ընտրության մեջ է:

Red Valentino-ն ներկայացրել է անակնկալներով  լի հավաքածու

Տեսականին միահյուսված է հաճելի եւ «քաղցր» գունային գամաներով` վարդագույն, կանաչ եւ կարմիր` ընդգծված սեւ նախշերով եւ կետիկներով: Հավաքածուում ներառված թեմաներից յուրաքանչյուրն ունի իր ինքնատիպ անվանումը: Օրինակ` վարդագույն բյուրեղիկներով զգեստները կրում են «Փթթող ծաղիկներ» անվանումը:

Հետաքրքական է նշել, որ  նախահավաքածուն առաջարկում է տարբեր երկարության հագուստների անակնկալ ցանկ` մինիկիսաշրջազգեստներից մինչեւ ծնկներին հասնող ավանդական զգեստներ, որոնք նաեւ թափանցիկ են: Նրանից յուրաքանչյուրն իսկապես յուրօրինակ է, եւ անտարբեր չի թողնի եւ ոչ մի կնոջ:

Red Valentino-ն ներկայացրել է անակնկալներով  լի հավաքածու Red Valentino-ն ներկայացրել է անակնկալներով  լի հավաքածու Red Valentino-ն ներկայացրել է անակնկալներով  լի հավաքածու Red Valentino-ն ներկայացրել է անակնկալներով  լի հավաքածու

 

 

 

 

Comments

comments

Hair trends 2017