Prada-ն աշնանային հավաքածու է ներկայացրել Միլանի նորաձեւության շաբաթի շրջանակներում

Միլանի նորաձեւության շաբաթի շրջանակներում Աշուն 2013 հավաքածուի ցուցադրությամբ է հանդես եկել նաեւ Prada ապրանքանիշը: Հավաքածուն շատ բազմազան է` ներառելով վերարկուներ, զգեստներ, կիսաշրջազգեստներ, տոպեր` պատրաստված տարբեր նյութերից` կաշի, բուրդ, մորթի եւ այլն: Հավաքածուի որոշ տեսականի կրում է նախորդ տարվա աշնանային հավաքածուի դետալներ: Խոսքը հիմնականում վերաբերում է ծաղկավոր դետալներին, որոնք տեղ են գտել նաեւ այս տարվա հավաքածուում:

prada-fall-2013-show-at-milan-fashion-week-1

Հավաքածուի ցուցադրության մեկնարկը տրվում է բրդյա զգեստի ներկայացմամբ: Այնուհետեւ մեկը մյուսի հետեւից ցուցադրվում են տարբեր ոճի զգեստներ: Զգեստներին փոխարինելու են գալիս վերարկուները` համադրված փայլուն մետալիկ գոտիների եւ հարթ ներբաններով կոշիկների հետ:

prada-fall-2013-show-at-milan-fashion-week-2

Վանդակավոր կտորը նույնպես հայտվում է հավաքածուի տարբեր տեսականիում` ներառելով կապույտ եւ կարմիր վերարկու, կանաչ եւ վարդագույն զգեստ, ձեռքի պայուսակներ եւ նույնիսկ հարթ ներբաններով սանդալներ: Հավաքածուում տեղ են գտել նաեւ մորթյա բաճկոններ եւ վերարկուներ` համադրված փայլուն զգեստների հետ: Կոշիկները եւ ձեռքի պայուսակները ներկայացված են մուգ գույների մեջ:

[nggallery id=59]

 

Comments

comments

Hair trends 2017