Lanvin-ի աշնանային հավաքածուում աչքի են ընկնում աքսեսուարները

Փարիզի նորաձեւության շաբաթի շրջանակներում իր Աշուն 2013 հավաքածուն է ներկայացրել նաեւ Lanvin ապրանքանիշը: Հանրահայտ նորաձեւության տունն այս հավաքածուում մեծ տեղ է հատկացրել զարդարանքներին, նախշերին եւ աքսեսուարներին:

lanvin-fall2013-paris-fashion-week3

Նախ եւ առաջ հատկանշական է այն հանգամանքը, որ հավաքածուի տեսականին ներկայացված է հարուստ գույներով: Վերջիններս բազմազան են` սկսած մանուշակագույն, վարդագույն, սեւ գույներից մինչեւ եթերային նուրբ գույներ: Հավաքածուում ներառված են նաեւ ճչացող էլեկտրիկ կապույտ եւ վառ կարմիր հագուստներ: Հավաքածուում աչքի ընկնող հաջորդ տարրերը նախշազարդ կտորներն են: Ներկայացված հագուստներում օգտագործված թիթեռանման եւ ծաղիկներով զարդարանքները գարնանային տրամադրություն են հաղորդում:

lanvin-fall2013-paris-fashion-week6

Հավաքածուում ներկայացված տեսականին առանձնանում է ոճային բազմազանությամբ, սակայն առավել մեծ տեղ են զբաղեցնում ամենօրյա կրելու հագուստները: Ներկայացված են նաեւ մի քանի կոկտեյլային զգեստներ` նախատեսված համարձակ կանանց համար: Հավաքածուում կարեւոր տեղ են զբաղեցնում նաեւ գործվածքները, ինչպես նաեւ կաշին եւ մորթին: Սակայն, ցուցադրության առավել աչքի ընկնող հատվածը աքսեսուարների ներկայացումն էր: Դրանք համադրված են գրեթե բոլոր հագուստների հետ:

lanvin-fall2013-paris-fashion-week16

lanvin-fall2013-paris-fashion-week17

[nggallery id=62]

Comments

comments

Tags: