Նյու Յորքի նորաձեւության շաբաթ: Փիթեր Սոմի նորաձեւության ցուցադրություն

Նյու Յորքի նորաձեւության շաբաթի շրջանակներում ներկայացված Փիթեր Սոմի Գարուն-2013 հավաքածուն աչքի է ընկնում նրբագեղ եւ գեղեցիկ տեսականիով: Գորշ գույները հակադրվում են միախառնված տարբեր երանգներին: Կտորից կարված հագուստները հավաքածուի ամենահետաքրքիր մասն են կազմում`  ծաղկավոր եւ աբստրակտ ձեւավորված: Հագուստները գրավիչ են իրենց նրբագեղությամբ, որոնց առանձնակի հմայք են տալիս ծաղկավոր օձիքները:

peter-soms-spring-2013-collection-1

Հավաքածուում ներառված են նաեւ ծաղկավոր եւ մետաղյա ծայրերով կոշիկներ: Հագուստների հմայքին նոր շունչ են հաղորդում գեղեցիկ ձեւավորված պայուսակները:

Հավաքածուն հիանալի հնարավորություն է կանանց համար գարնանը նորովի ներկայանալու:

[nggallery id=4]

Comments

comments

Hair trends 2017