Նյու Յորք Նորաձևության Շաբաթ; Գարուն 2014

Նորաձևության աշխարհում ցանկացած ցուցադրություն արժանանում է ուշադրության, առավել ևս եթե այն տեղի է ունեցել որևէ նորաձևության շաբաթվա շրջանակներում: Վերջին ամիսներին իրար հաջորդեցին նորաձևության աշխարհի ամենակարևոր իրադարձություններ, ինչպիսիք են Փարիզի, Լոնդոնի, Միլանի և Նյու Յորքի նորաձության շաբաթները: Այս միջոցառումների ժամանակ ցուցադրված գարուն 2014 հավաքածուները կդառնան նոր սեզոնի թրենդ, իսկ մինչ թրենդների մասին խոսելն աչքի անցկացրեք Նյու Յորք նորաձևության շաբաթվա լավագույն ցուցադրությունները:

embedded_Richard_Chai_Love_Spring_2014_Collection копия

Նյու Յորք նորաձյության շաբաթը սկսվեց Richard Chai Love գարուն 2014 հավաքածուի ցուցադրությամբ: Հավաքածուն հիմանականում բաղկացած էր էլեգանտ առօրյա նմուշներից: Գունային գամման, ինչպես նաև նախշերը բավականին պայծառ են և համապատասխանում են ընտրված նուրբ կտորներին:

Costello Tagliapietra նորաձյևության տան կողմից ներկայացված գարուն 2014 հավաքածուն ամբողջովին տարբերվում է նախորդ հավաքածուից: Այն ավելի պայծառ է և համարձակ: Թե՛ գունային գաման, թե՛ կտրվածքներն ավելի աչքի ընկնող էին և նորաձև:

embedded_Costello_Tagliapietra_Spring_2014_Collection

Rag & Bone հավաքածուն ներկայացրեց ավելի մինիմալիստական և դասական նմուշներ, որոնք ունեին 90-ականներին բնորոշ գծեր: Հավաքածուն շատ բազմազան է և ներառում է գարնան համար բոլոր անհրաժեշտ իրերը:

embedded_Rag___Bone_Spring_2014_Collection копия

Նյու Յորք նորաձևության շաբաթը ներկայացրեց Peter Som դիզայներական տան նոր գարուն հավաքածուն, որի հիմնական ուղղվածությունը սպորտային գծի համադրությունն է կանացի և խիստ նորաձև դետալների հետ:

embedded_Peter_Som_Spring_2014_Collection копия

Նրբագեղ և նորաոճ զգեստների սիրահարները կարող են վայելել Zimmermann գարուն 2014 նոր հավաքածուն, որի մեջ ընդգրկվել են նուրբ երանգներավ եթերային զգեստներ: Նման էլեգանտ զգեստները իդեալական են ցանկացած երեկույթի համար:

embedded_Zimmermann_Spring_2014_Collection копия

Comments

comments