Moschino 2017 Գարուն/Ամառ Հավաքածուն
Մի քանի օռ առաջ տեղի ունեցավ հանրահայտ Moschino 2017 գարուն/ամառ հավաքածուի ցուցադրությունը: Շոուն պարզապես շլացուցիչ էր: Հայտնի վետերան մոդելներ Miranda Kerr-ը, Devon Aoki-ին, Alessandra Ambrosio-ին, Charlotte Free-ը Taylor Hill-ը և այլոք հավաքվել էին Լոս Անջելոս-ի Moschino նորաձևության տանը շոուի վերջնական պատրաստությունները տեսնելու: Պարզ է որ առանց այս մոդելների շոուն լիակատար չէր կարող լինել: Հանրահայտ մեդելները հպարտորեն ցուցադրում էին Moschino-ի հագուստի հավաքածուն: Ինչպես մյուս հավաքածուները այս մեկը ևս հաջողված էր, որը գրավեց ոչ միայն հասարակ մարդկանց այլ նաև հայտնիների ուշադրությունը: Վառ գույները և նոր հագուստի էսքիզները պատկերացում տվեցին մեզ հաջորդ տարվա գույների և նորաձրության մասին: Moschino-ի ցուցադրության մասին ավելին իմանլու համար շարունակիր ընթերցելը:
Այս հինալի ցուցադրությունը լի էր բիկինիերով, տաբատներով, հսկայական գլխարկներով և զգեստներով: Jeremy Scott-ը՝ Moschino նորաձրության տան դիզայները, կարղացել էր կերպարանփոխել իր մոդելներին, քանի որ նախորդ հավաքածուն նախատեսված էր բայկեր աղջիկներ համար: Վերջին հավաքածուն ավելի նուրբ էր և փխրուն:
Այդ երեկո ամեն ինչ ոգեշնչող էր հատկապես սրահի դեկորացիան՝ բազմաթիվ երանգների ծաղիկներով: Բայց միթե՞ շոուն այդքան մեծ արձագանք կստանար առանց հայտնի հյուրերի, ինչպիսիքն են Katy Perry-ին Caitlyn Jenner-ը, Cindy Crawford-ը և այլոք որոնք զբաղեցնում էին սրահի առաջին շարքերը:
Քանի որ հագուստի հավաքածուն նաև նախատեսված էր տղամարդկանց համար, հետևաբար արական սեռի մեդելները նույնպես մասնակցություն ունեին ցուցադրությանը: Cindy Crawford-ի որդին կատարեց իր առաջին մոդելային քայլերը հենց այս ցուցադրության ժամանակ:
Վերադառնանք կրկին հավաքծուին: Ամբողջ հագուստը նեոնային գեւյների մեջ էր և ոգեշնչված էր 60-ականների նորաձությամբ: Այսօր արդեն հնարավոր է ձեռք բերել հավակածուն, որը հասանալի է մարդկանց, ովքեր ապրում են աշխարհի տարբեր ծայրերում: