Միլանի ՆորաՁևության Շաբաթ Գարուն 2014

Միլանի նորաձևության շաբաթը, որն ավարտվեց վերջերս, հիշարժան դարձավ մի շարք ճանաչված նորաձության տների ներկայացրած հավաքածուներով: Շատերն արդեն ներկայացվել են հանրությանը և հասցրել են դառնալ նոր գարուն 2014-ի տենդենցներ: Աչքի անցկացնելով Միլանի նորաձության շաբաթվա ընթացքում ներկայացված հավաքածուները՝ կարելի է վստահորեն նշել, որ գարնանը շեշտը դրվելու է կանացի և նրբագեղ դետալների վրա, որոնք հիանալի կերպով համադրված են համարձակ և նորաձև կտրվածքների հետ:

Just Cavalli գարուն 2014 հավաքածուն, որը ներկայացվել էր մի քանի ամիս առաջ, կրկին գրավեց մեծ ուշադրությունը, երբ ցուցադրվեց Միլանում: Պայծառ և համարձակ գունային գաման, համադրված շքեղ գործվածքի հետ, ինչպես նաև աչքի զարնող աքսեսուարները դարձրեցին Roberto Cavalli ցուցադրությունը հիրավի հիշարժան:

embedded_Roberto_Cavalli_Spring_2014

Salvatore Ferragamo-յի դիզայներ Մասսիմիլիանո Ջիորնետտին ներկայացրեց էլէգանատ զգեստների հավաքածու նուրբ երանգներում, որոնք կտրուկ տարբերվում էին նախօրեին ներկայացված հավաքածուներից:

embedded_Salvatore_Ferragamo_Spring_2014

Giorgio Armani գարուն 2014 հավաքածուն, որ ստացել է Լույսեր և Ստվերներ անունը հիրավի ներկայացնում է նուրբ գույների և ստվերների խաղ: Նման համադրություն ցուցադրվել էր ավելի վաղ Emporio Armani 2014 գարուն հավաքածուի շրջանակներում, և որը շատ կարճ ժամանակում ունեցավ մեծ հաջողություններ:

embedded_Gianfranco_Ferre_Spring_2014

Բացի էլեգանտ և նրբագեղ նմուշներից Միլանի նորաձևության շաբաթվա շրջանակներում առաջ քաշվեց ևս մի տենդենց. շատ դիզայներներ ընտրել ռետրո ոճը: Gianfranco Ferré-ի դիզայներներ Ֆեդերիկո Պիաջջին և Ստեֆանո Ցիտրոն ներկայացրեցին 80-ականների ոճով միագույն զգեստների հավաքածու: Ռետրո ոճի և ժամանակակից տարրերի համադրությունն այնքան անթերի էր արված, որ հնարավոր չէր անտարբեր անցնել այս հավաքածուի կողքով:

Milan_Fashion_Week_Spring_2014_Feminine_Trend_content embedded_Ermanno_Scervino_Spring_2014

Comments

comments

Tags: