Me նոր բույր` Lanvin-ից

Lanvin ապրանքանիշը թողարկել է Me անվանումը կրող նոր օծանելիք: Վերջինս նոր խոսք է ապրանքանիշի պատմության մեջ, եւ լուրջ հաջողություններ են ակնկալվում: Ապրանքանիշի ներկայացուցիչը նշել է, որ օծանելիքի թողարկումը նոր քայլ է իրենց համար եւ կարեւոր մակարդակ: Օծանելիքը նախատեսված է այն կանանց համար, ովքեր մտածում են իրենց մասին, սակայն եսասեր չեն:

mlanvinnewscent_thumb

Lanvin-ի նոր բույրը ստացվել է մանդարինի եւ հապալասի խառնուրդից: ԱՄՆ-ում օծանելիքն առաջինը կներկայացվի Նորդստորմում: Այն ինքնավստահություն կհաղորդի կանանց եւ կընդգծի նրանց անհատականությունը: Նոր օծանելիքը կարելի է ձեռք բերել երեք տարբերակով` 30, 50, 80 մլ: Գինը տատանվում է 50-100 ԱՄՆ դոլարի սահմաններում:

melanvinnewscent2_thumb

Comments

comments