Լոնդոնի նորաձեւության շաբաթ: Մարիո Շվաբի Գարուն 2013 զարմանահրաշ հավաքածու
Լոնդոնում հաստատված դիզայներ Մարիո Շվաբը անակնկալ է մատուցել` Լոնդոնի նորաձեւության շաբաթի շրջանակներում ներկայացնելով Գարուն 2013 զարմանահրաշ հավաքածուն: Ծոպավոր զգեստներ, խոնավ տեսք ունեցող կաշի` հավաքածուն կանացիության, ոճի եւ սեքսուալության համադրություն է: Ամենահետաքրքիր բանը, որ աչքի է ընկնում հավաքածուում, կաշվե ծոպերն են, որոնք գերակշռում են հավաքածուում, ինչպես նաեւ կոշիկների մաս են կազմում: Դրանք զարդարում են զգեստները, գոտիները` նրանց հաղորդելով յուրօրինակ տեսք:
Հավաքածուում ներառված կոշիկները նույնպես զարդարված են ծոպերով եւ ներկայացնում են տարբեր ոճեր` բարձրակրունկ կոշիկներից մինչեւ գլադիատորական սանդալներ:
[nggallery id=7]